Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԽ. Ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու կոչեր հնչեցնողներին մեկուսացնելու պահանջ առաջ քաշելն անհեթեթություն է 

Ապրիլ 19,2015 21:57

Ռեժիմն իր ներկայացուցիչների բերանով հավաստում է, որ ծրագրում է առաջիկա օրերին շարունակել անօրինական քայլերն ու ապօրինի ձերբակալությունները Հիմնադիր խորհրդարանի և «100-ամյակը առանց ռեժիմի»  շարժման անդամների նկատմամբ:

Հայ ժողովրդի դարավոր երազանքի մասին են խոսում մարդիկ, որոնք իրականում անհաղորդ են մեր ազգի անցյալին, սպանում են նրա ներկան և անհեթեթ են դարձնում ապագայի կամ ազգային երազանքի մասին ցանկացած խոսք: Այս ռեժիմի կողմից նման քայլերն իրականում նպատակ ունեն ձախողել առողջ ու կենսունակ Հայաստանի կայացումը, որը հայ ժողովրդի երազանքի իրականացման միակ երաշխիքն է:

Ապրիլի 24-ին հանրահավաք անցկացնելու կոչեր հնչեցնողներին մեկուսացնելու պահանջ առաջ քաշելը թե՛ քաղաքական, և թե՛ իրավական առումով առնվազն անհեթեթություն է, քանի որ հանրահավաք անցկացնելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով:

Ռեժիմի կողմից ցանկացած հակաօրինական քայլ և քաղաքական բռնադատություն չի կարող կասեցնել շարժման ընթացքը:

Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Բարեբախտաբար – եւ փառք Տիրոջ -, ձեզ լուրջի չեն առնում, եւ հետեւաբար գոհանում են միայն ձերբակալություններով: Իսկ երբեւիցե նկատի առնելո՞ւ էք որ ժողովրդի հսկա մեծամասնությունը պարզապես նեղանում է, խորապես վիրավորվում է, 24 ապրիլի վերաբերյալ ձեր կեցվածքով, խօսքերով եւ վարքագծով: Հաստատ իրողություն մը, որի փաստերն են ձեր հաւաքների մասնակցողների աննշան քանակը, ինչպես նաեւ ձերբակալությունների նկատմամբ համայն հայութեան լայնատարած լռությունը, լուռ հաւանությունը: Շարժում մը, որի նպատակն է ժողովուրդը իրեն միացնել, չպիտի՞ նկատի առնէ արդյոք ժողովուրդի զգացումները, կամքը… Ձեր ամբողջ խանդով, ձեր ունեցած եւ չունեցած ուժով, սլանում էք դէպի… պատ: Եւ լաւ բա՞ն է դուրս գալու այս ամենից… Ծայրահեղ յամառությունը շփոթում էք վճռակամության հետ: Ափսոս:

  2. Հրանտ Պապիկյան says:

    Արդեն զզվացրիք իսկականից արա…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930