Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիճակ

Ապրիլ 19,2015 16:01

Աշխարհին կապող իմ պատուհանից,

Աչքիս զարնում են բազում պատկերներ,

Որբացած այրեր, ամուրի մայրեր…

Բոլորը խեղված կյանքի հարվածից:

 

Նրանց դեմքերին ծով տառապանք կա,

Էլ չեն սլանում առյուծ ձիերով,

Կյանքը լցվել է բազում հոգսերով,

Ձիերն ընկել են, էլ ապրուստ չկա:

 

Լիքը տառապանք, իմաստազուրկ կյանք,

Մահազդու դեմքեր, լլկած հոգիներ,

Քայլող կմախքներ, անմիտ հայացքներ,

Փառք, շունչը դեռ կա, բայց շուրջն է անարգ:

 

Անմիտ ու սին են մարդկանց քայլերը,

Գնում են նրանք՝ ուր տանի քամին,

Լրիվ ունայն են նրանց մտքերը,

Վաղուց են տվել հրաժեշտ կյանքին:

 

Չարքերն աննկատ վխտում են շուրջը,

Եվ ապականում մարդկանց մտքերը,

Իսպառ մարել է հավատի շունչը,

Լոկ թափ են առնում անմիտ կրքերը:

 

Մեռնող հայացքներ, ոգու առատ սով,

Եվ սարսուռ ժայթքող արյունոտ աչքեր,

Տագնապի տարափ և ոչ մի կորով,

Օտար ափերից կանչող սին հույսեր:

 

Նրանք կռվի են ելել կյանքի դեմ,

Սպասման հույսը սմքել է վաղուց,

Իսկ արժեքները դարձել են անդեմ,

Բյուր երազները փլվում են քամուց…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930