Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բերձորում սկսվել են շաբաթօրյակնրը

Ապրիլ 19,2015 13:47

Ապրիլի 18-ին Բերձորում սկսվեցին սան-մաքրման աշխատանքներ, և քաղաքի որոշ հատվածներ բարեկարգվեցին: Աշխատանքները հիմնականում կատարվեցին Երևանյան մայրուղու հարևանությամբ գտնվող պուրակներում և որոշ հիմնարկությունների բակերում: Վերջերս Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու հարևանությամբ պուրակում տնկվեցին 100 ծառեր, որի աշխատանքներին մասնակցեց նաև ԼՂՀ Նախագահը: Շրջվարչակազմի աշխատակազմի կառույցների աշխատակիցները՝ վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ բարեկարգման աշխատանքներ իրականացրեցին այս պուրակում: Հրշեջ-ծառայության աշխատակիցների հետ ջրեցին տնկիները: Պուրակի հուշաքարի մոտ տեղադրվեցին 2 նստարան և աղբաման, որոնք վերջերս քաղաքին էր նվիրվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կողմից: Բերձորի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետ Արթուր Սահակյանի ղեկավարությամբ բարեկարգեցին Երկրապահ կամավորական միության դեռևս անավարտ պուրակի մի հատվածը: Այստեղ հիմնականում կատարվեցին հողապատման աշխատանքներ: Իրենց շենքերի բակում էին աշխատում ՇՈԲ աշխատակիցները, ովքեր մշակում էին ծառերը, կատարում բարեկարգման աշխատանքներ: Բերձորի արվեստի դպրոցի աշխատակիցները՝ տնօրեն Արմեն Բալասանյանի հետ մոլախոտերից ու թփերից մաքրեցին եռահարկ շենքի բակի մի տարածք: Բարեկարգման և սան-մաքրման մասնակի աշխատանքներ կատարվեցին Արդշինինվեստ բանկի բակում և այլ հատվածներում: Այս կարևոր ու անհրաժեշտ աշխատանքները Բերձորում և շրջանի այլ բնակավայրերում կշարունակվեն:

Զոհրաբ Ըռքոյան  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930