Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ոսկեվանում բացվեց  հայոց  ցեղասպանության զոհերի հուշաքար

Ապրիլ 19,2015 12:11

Քանդակագործը զոհված ազատամարտիկի որդի  է

Ապրիլի 18-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հանդիսավորությամբ բացվեց  հայոց  ցեղասպանության  զոհերի հուշաքար:  Կոթողը  պատկերում է պատմական Հայաստանի տարածքը, այն հատող խաչ, որը նաեւ սրի է նման, հայոց հավերժության ոգին խորհրդանշող նուռը:  Հուշաքարը գտնվում  է  1990թ. բացված  Զորավար  Անդրանիկի արձանի կողքին:  Հուշաքարի  կառուցման նախաձեռնությունը պատկանում է Ոսկեվանից սերված  Լորիս Սաֆարյանին:  Քանդակագործը  ոսկեվանցի քանդակագործ Արթուր Մելքոնյանն  է, ում հայրը՝ Անուշավան Մելքոնյանը 1992թ. հունիսի 8-ին հերոսաբար զոհվեց Ոսկեվանի սահմանագոտում:скачанные файлы (77)скачанные файлы (78)

Տեր Սահակ քահանան  ոգեկոչեց  եղեռնի անմեղ զոհերին, Ոսկեվանի միջնակարգ դպրոցի աշակերտները իրենց  ելույթներում արտահայտվեցին  1915թ.  ցեղասպանության՝ որպես հայոց անանց  վշտի մասին: Հուշաքարի  բացմանը մասնակցում էին  եւ  ելույթ ունեցան  ծագումով Ոսկեվանից ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը,  ոսկեվանցի քաղաքագետ  Ստյոպա Սաֆարյանը,  Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը : Միջոցառմանը ներկա էին Ոսկեվանի հարյուրավոր բնակիչներ, բազմաթիվ հյուրեր:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930