ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ ապրիլի 19-ին, ժամը 08.18-ին ՍՊԾ տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07.41-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2,7 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևելք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.880 և արևելյան երկայնության 44.320:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է կազմել է 3-4 բալ: