Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխված պատկերացումներ, հաղթահարված կարծրատիպեր. Mynews.am

Ապրիլ 19,2015 11:06

 Mynews.am. Անկարայից ուսանող Գյոնուլ Ունալի համար շատ բան փոխվեց Հայաստան կարճատև այցելության արդյունքում. Թուրքիա վերադարձից հետո նա փորձում է հայերի մասին իր գիտելիքներն ու տեղեկատվությունը խորացնել եւ հույս ունի Հայաստանում աշխատելու հնարավորություն ունենալ:

Գյոնուլը նոր-նոր է սկսել բացահայտել հարևան երկիրը, մշակույթը, մարդկանց ու կիսել մեզ հետ իր մտորումները… Նա կիսեց մեզ հետ իր մտորումները անգամ մի շարք կնճռոտ հարցերի շուրջ, որոնց մասին իր երկրում ընդունված չէ բարձրաձայնել. «Պատմությունը պատմություն է, բայց ներկայիս վիճակը (խմբ. նկատի ունի փակ սահմանները) շատ ամոթալի է բոլորիս համար», – ասում է Գյոնուլը:

Գյոնուլը Երևանում էր մարտին Թուրքիայից Երևան ժամանած մի խումբ երիտասարդ, սկսնակ ձեռներեցների հետ, ովքեր հարևան երկրի ՏՏ ոլորտից էին և հայաստանյան գործընկերների հետ միասին մասնակցեցին «Տեխնոլոգիաներ առանց սահմանների» ծրագրի քառօրյա դասընթացին: Ծրագիրը մեկնարկել էր դեռևս փետրվարին՝ առցանց խորհրդատվությունների, մենթորների հետ աշխատանքի տեսքով, սակայն Հայաստանի և Թուրքիայի երիտասարդները իրենց սթարթափ գաղափարները միասին և միաժամանակ զարգացնելու հնարավորություն չէին ունեցել: Միասին և մեկտեղ դասընթացին մասնակցելու կապակցությամբ ոգևորվածությունն ու հետաքրքրությունն ավելին էր, քան կարելի էր սպասել:

Դասընթացը վարող չորս մասնագետները Հայաստանից և Թուրքիայից ներկայացրին առաջավոր փորձը մի շարք հարցերի շուրջ, կիսվեցին իրենց փորձառությամբ, տվեցին գործնական խորհուրդներ: Սակայն, մասնագիտական և բիզնես հետաքրքրվածությունից բացի ծրագիրը շփման և միմյանց ճանաչման յուրօրինակ հարթակ դարձավ այս երիտասարդների համար, ինչի մասին էլ զրուցեցի Թուրքիայից ժամանած Գյոնուլ Ունալի հետ:

Գյոնուլն առաջին անգամ էր Հայաստանում: Չնայած Երևանում անցկացրեց ընդամենը չորս օր, և հասկանալի է՝ ամբողջական պատկեր չէր կարող կազմել այդչափ կարճ ժամանակում, այնուամենայնիվ, սիրով պատմեց իր ստացած տպավորությունների, դիտարկումների և մտահոգությունների մասին:

Ինչպիսի՞նն էին քո սպասումները, ինչպե՞ս էիր պատկերացնում այս ճանապարհորդությունը և ի՞նչ զգացիր, տեսար  իրականում:

Գյոնուլ Ունալ  Ես մի փոքր վախենում էի, քանի որ առաջին անգամ էի մեկնելու երկրից դուրս և այն էլ Հայաստան պիտի գայի… Ինքներդ եք հասկանում՝ ես գիտեմ պատմությունը և անշուշտ անհանգիստ էի: Այնուամենայնիվ, որոշեցի գալ, և ամեն ինչ հրաշալի անցավ: Այստեղ գտնվելով՝ ես հասկացա, որ երկու ժողովուրդների մեջ չէ խնդիրը, այլ պետությունների:

Ես անգամ այստեղ աշխատելու ցանկություն ունեմ: Մինչ այդ մտածում էի ընդունվել աշխատանքի բանկային համակարգում, բայց այժմ գլխումս ամեն բան տակնուվրա է եղել: Կարծում եմ՝ լավ կլիներ մեկ կամ երկու տարի Հայաստանում աշխատեի, քանի որ Հայաստանի մասին էլ ավելին իմանալու մեծ ցանկություն ունեմ, և բացի այդ ինձ դուր են գալիս այստեղի մարդիկ, շենքերը: Իսկապես մեծ հաճույք եմ ստանում այս այցելությունից:

Հրապարակումն ամբողջությամբ՝ Mynews.am կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ապագան սերունդներինն է, ու ապաագայի սցենարը մոտավորապես այսօիսին էլ լինելու է: Վերանալու է չարությունը, գերակշռելու է հասկանալու և գնահատելու ցանկությունը: Մենք պայքարում ենք, ապացուցում, իսկ ժամանակն իրենն է անում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930