Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծնեբեկով տոնական աղցան տեսանյութ

Ապրիլ 19,2015 12:30

Ծնեբեկը իր օգտակարությամբ, անկրկնելի համով եւ տարվա մեջ ընդամենը մեկ-երկու ամիս գոյությամբ նվաճել է իսկական դելիկատեսի համբավ: Եվ ապրիլ-մայիսին, քանի դեռ այդ հրաշք բույսը կա, հարկավոր է որքան հնարավոր է շատ ուտել դրանից՝ չափազանց օգտակար է: Այսօր կառաջարկեմ մի գեղեցիկ աղցան, որը շատ հարմար է տոնական սեղաններին, հյուրերին մատուցելու համար:

Անհրաժեշտ մթերքները

Ծնեբեկ- 2 կապ
Ապխտած միս կամ բեկոն – 50 գրամ՝ շատ բարակ կտրատած (եթե հնարավորություն ունեք՝ գնեք «պրոշուտո», այն ավելի հարմար է)
Աղցանի տերեւներ- 1-2 կապ (կարող եք վերցնել ինչպես հազարաթերթիկի տարբեր տեսակներ, այնպես էլ ռուկոլա, սպանախի մատղաշ տերեւներ եւ այլն)
Չերրի տեսակի լոլիկ- 6-7 հատ (կարող եք սովորական լոլիկով փոխարինել)
Պանիր ֆետա- 50 գրամ
Բալզամիկ քացախ-1-2 ճաշի գդալ
Ձիթապտղի յուղ- 2-3 ճաշի գդալ

Պատրաստման եղանակը

cnebekov-axcan1

Ծնեբեկը մաքրեք, այսինքն՝ ներքեւի հատվածի փայտային մասը կտրեք եւ դեն նետեք: Լավ լվացեք: Եռացող ջրի մեջ մեկ ճաշի գդալ աղ արեք եւ ծնեբեկը լցրեք մեջը: Թողեք եփվի ոչ ավելի քան 2 րոպե: Այդ ընթացքում պատրաստեք սառույցով լի աման: Հենց ծնեբեկը եփվի, անմիջապես հանեք ջրից եւ լցրեք սառույցով ամանի մեջ, որպեսզի եփը դադարի եւ ծնեբեկը չկորցնի իր շքեղ կանաչ գույնը:

cnebekov-axcan-2

Մատուցարանի մեջ լցրեք աղցանի տերեւները, ծնեբեկի կեսը, ձիթապտղի յուղ արեք վրան, խառնեք: Վրան գեղեցիկ շարեք երկու կես արած չերրի լոլիկները, խորանարդաձեւ կտրատած ֆետա պանիրը, մի քանի կտոր բեկոն:

cnebekov-axcan-3
Տաքացրեք գրիլ թավան: Երեք-չորս ծնեբեկը փնջեք, փաթաթեք բեկոնով: Մի քանի փունջ պատրաստեք եւ թավայի վրա ամեն կողմից 20-ական վայրկյանով տաքացրեք: Դրանք եւս դրեք աղցանի վրա:

Մատուցելուց անմիջապես առաջ աղցանը ցողեք բալզամիկ քացախով եւ մատուցեք:

Բարի ախորժակ:

Պատրաստման եղանակը մանրամասն եւ մի փոքր այլ ձեւով՝ տեսանյութում.

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

18.04.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930