Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Եգանյան. «Չեմ կարծում, որ միգրանտների իրավիճակը էապես կփոխվի» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2015 16:00

Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ որոշ դեպքերում աշխատատեղերը եւ վաստակի մեծությունը այնքան է պակասել, որ մեկնելու տնտեսական իմաստը հարցականի տակ է դարձել

«Բավարար հիմքեր չկան սպասելու համար,  որ մեր միգրանտների վիճակը Ռուսաստանում կփոխվի եւ կբարելավվի»,- ապրիլի 18-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Մանրամասները՝  տեսանյութում:

Նա հայտարարեց, որ երեւույթը որոշ խավերի համար շահավետ է, քանի որ այդ մարդիկ, հարվածների տակ գտնվելով, ստիպված են տարբեր կառույցների կոռուպցիոն վճարներ կատարել. «Չեմ կարծում, որ իրավիճակը էապես կփոխվի: Միգուցե մեր միգրանտների վիճակը համեմատաբար լավ կլինի, քան այն երկրների միգրանտների վիճակը, որոնք չի մտել Մաքսային միության կազմի մեջ»:

Պարոն Եգանյանը նկատեց, որ Ռուսաստանի տեսությունը ծանր վիճակի մեջ է. «Չեմ բացառում, որ մեկնող միգրանտների մի մասը կգնա՝ ոչինչ չվաստակելով եւ իր տնտեսական վիճակն էապես վատացնելով կվերադառնա: Այն ոլորտները, որտեղ այսօր մեր միգրանտները ներառված են՝ շինարարությունը, սպասարկման ոլորտը, առեւտուրը, տնտեսական վիճակը վատ է՝ե՛ւ աշխատատեղերն են պակասել, ե՛ւ վաստակի մեծությունը: Կարծում եմ՝ որոշ դեպքերում այնքան են պակասել, որ մեկնելու տնտեսական իմաստը հարցականի տակ է դարձել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930