Aravot.am-ին հայտնի դարձավ, որ վայրկյաններ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրու Մհեր Մկրտչյան փողոցում: Մեզ հայտնի դարձավ, որ սպանել են մոր ու աղջկա, թե ով է կատարել հանցագործությունը, որն է դրդապատճառը, դեռ իրավապահներին հայտնի չէ, ոստիկանությունը աշխատում է դեպքի վայրում: Մանրամասներ կհաղորդենք ճշտելուն պես:
Տեղեկացանք, որ նրանց սպանել են՝ դանակի հարվածներ հասցնելով: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը՝ քննիչ գլխավորությամբ, կատարվում է դեպքի վայրի զննություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ