Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համակարգող տարածաշրջանային հանձնախմբի հաստատած ծրագրի համաձայն, սկսվել է թատերական միջոցառումների մեկամսյակը:
Ապրիլի 15-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը և Սան Պաուլոյում ՀՀ գլխավոր հյուպատոս, տիկին Հիլդա Բուրմայանը ներկա գտնվեցին Արթուր Հարոյանի հեղինակած «1915թ.» պիեսի բեմականացմանը:
Միջոցառմանը ներկա էին համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, եկեղեցական առաջնորդներ, նահանգային պատգամավորներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Պիեսն արժանացավ ներկաների բարձր գնահատականին:
Կարդացեք նաև
Արտաքին գործերի նախարարություն