Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի քարտուղարի գործուղումների գումա՞րն էլ չեն տալիս

Ապրիլ 18,2015 20:15

Հարավկովկասյան երկաթուղու տնօրեն Վ. Ռեբեցի դեմ ՓԲ ընկերության մամուլի պատասխանատու Վահե Դավթյանի գործով ապրիլի 13-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախնական դատական նիստը կշարունակվի մայիսի 5-ին: Վահե Դավթյանը հայտնել էր, որ 2008թ.-ից մինչև 2014թ.-ի ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում մեկնել է բազմաթիվ ծառայողական գործուղումների:

Եղել է Ուկրաինայի Հանրապետության Օդեսա քաղաքում, Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում, Վրաստանի Հանրապետության Բաթումի, Թբիլիսի քաղաքներում, մեկ անգամ ՌԴ Սոչիում, տրվել է ֆիքսված 24. 000 ՀՀ դրամ գումար օրապահիկ, իսկ մնացած քաղաքների համար 12.000 ՀՀ դրամ օրապահիկ:

Ըստ Վ. Դավթյանի, սակայն ՀՀ Կառավարության 29.12.2005թ. թիվ 2335-Ն որոշման համաձայն՝ տարբեր ժամանակահատվածներում սահմանված օրապահիկի չափերը եղել են անհամեմատ ավելի բարձր, քան պատասխանող ընկերության կողմից վճարված գումարները: Տարբերությունը, չվճարված օրապահիկի պարտքը դրամային արտահայտությամբ կազմել է 2. 656. 000ՀՀ դրամ:

Վ. Դավթյանը դատարանով պահանջում է «Հարավկովկասյան երկաթուղի » ՓԲ ընկերությունից գանձել նշյալ 2. 656. 000ՀՀ դրամը, որպես գործուղման համար չվճարված օրապահիկի գումար:

Ռուսական ընկերություն մեկ այլ գումար էլ չի վճարել:

Վ.Դավթյանը Aravot.am-ին փոխանցեց, որ, որդին՝ Դավիթը ծնվել է 09.12.2013թ.-ին:
Համաձայն «Հայաստանի երկաթուղայինների և կապի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների» ճյուղային հանրապետական միության և գործատուի միջև կնքված 2012-2014թ.թ. կոլեկտիվ պայմանագրի 3.4.4.կետի, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է նյութական օգնություն՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Նշյալ ժամանակահատվածում, ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանվել է 45.000 դրամ: Հետեւաբար, հայցվոր մամուլի պատասխանատուին, ընկերությունը պետք է վճարի 225. 000 ՀՀ դրամ գումար նյութական օգնություն:

Հայցվոր Վահե Դավթյանը 11.07.2008թ.-ի թիվ 406 К պայմանագրի համաձայն ընդունվել է աշխատանքի, որպես հասարակայնության հետ կապերի առաջատար մասնագետ: Ապա 2009թ.-ին նույն ընկերության մամուլի ծառայության պետի պաշտոնն է զբաղեցրել, 2010թ.-ին՝ հասարակայնության հետ կապերի ծառայության պետի, 2011թ.-ին՝ կառավարման և հաղորդակցման ծառայության պետի տեղակալի, իսկ 2013թ.-ին գործերի կառավարման ծառայության պետի տեղակալի և գլխավոր տնօրենի մամուլի քարտուղարի պաշտոնները:

Ընկերության 24.10.2014թ.-ի թիվ 153/7 հրամանի 4-րդ կետի համաձայն` Վ. Դավթյանին հայտարարվել է խիստ նկատողություն, ապա 30.10.2014թ.-ի թիվ 306К հրամանի համաձայն ազատել աշխատանքից:

Վ. Դավթյանը պահանջում է անվավեր ճանաչել «Հարավկովկասյան երկաթուղի » ՓԲԸ-ից գլխավոր տնօրենի նշյալ հրամանը, վերականգնել գլխավոր տնօրենի մամուլի քարտուղարի պաշտոններում՝ վճարելով հարկադիր պարապուրդի ողջ ժամանակաշրջանի համար, միջին աշխատավարձը, սկսած 30.10.2014թ.-ից մինչև աշխատանքի վերականգնելը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930