Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի նոր բանաձեւը ստուգելու է ՝ ով է ընդդիմություն, ով՝ չէ

Ապրիլ 18,2015 18:14

Այսօր ընդդիմության մեջ կա՞ ուժ, որի վրա Սերժ Սարգսյանը լծակներ, ազդեցություն չունի: Aravot.am-ի այս հարցին ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Դա կարելի է ստուգել: Ես չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, բայց կան բաց չափանիշներ, որոնցով կարելի է ստուգել, թե ով է գտնվում նրա ազդեցության տակ, ով չի գտնվում: Իշխանությունը չի վախենում ընդդիմությունից, որն իր իշխանության համար վտանգ չի ներկայացնում: Հակառակը, ինքը ուրախ կլինի խրախուսել նման ընդդիմության գոյությունը, նրան ամբողջ հեռուստատեսությամբ շրջանառի: Տեսեք, թե ընդդիմությունից ում են շատ ցույց տալիս իշխանության վերահսկողության տակ գտնվող հեռուստատեսությամբ: Դա ուղիղ այն ընդդիմությունն է, որոնցից  իրենք վախ չունեն եւ ոչ մի վտանգ չեն զգում»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, շատ հեշտ է ընդդիմադիրներին  այսօր տարանջատել. «Այսօր ամենամեծ վտանգը Սերժ Սարգսյանի համար Սահմանադրական բարեփոխումների տապալումն է, որովհետեւ դա նշանակում է, որ իր իշխանությունը չի կարող երկարաձգվել երրորդ ժամկետով: Պարզ հարց է: Սա այն հարցն է, որտեղ ստուգվում է, թե ով է վտանգ ներկայացնում Սերժ Սարգսյանին, ով՝ չէ: Հիմա ՀԱԿ-ը հայտարարել է, որ սկսելու է  գործընթաց՝ այդ սահմանադրական գործընթացի դեմ եւ վերածելու է այն ըստ էության Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Ունե՞նք մենք դաշնակից այդ հարցում: Գնացեք հարցրեք այն քաղաքական ուժերին, ում վրա դուք կասկածում եք՝ նրանք ընդդիմությո՞ւն են, թե՞ չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930