Mynews.am. Թողարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդարձակ տեղեկատվություն պարունակող անվճար mobile հավելված՝ Armenian Genocide app-ը, ԱՄՆ-ի Harvey Mudd College-ի պրոֆեսոր Վաչե Սահակյանի կողմից:
«Այս App-ը եզակի է, որի նպատակն է ինտերակտիվ քարտեզների, ժամանակացույցի, վերապրածների վկայությունների, արխիվային նյութերի միջոցով տեղեկացնել Հայոց Ցեղասպանության մասին»,- ինձ հետ զրույցում նշում է app-ի ստեղծման և զարգացման հեղինակ Վաչե Սահակյանը:
Հավելվածը թողարկվել է 2015թ. ապրիլի 13-ին, և մինչև ապրիլի 16-ը 66 ներբեռնում է եղել և 3 մեկնաբանություն:
«Այս հավելվածը հրաշալի է: Ցեղասպանության մասին ողջ պատմական փաստերը պահված են մեկ տեղում: Ես խորհուրդ կտամ բոլոր հայերին և ոչ միայն օգտագործել այն»,- հավելվածի վերաբերյալ այսպիսի կարծիք է հայտնել օգտատերերից մեկը:
Կարդացեք նաև
App-ի հեղինակը կարծում է, որ հավելվածի տարածումը չափազանց կարևոր կարող է լինել. «Շատ ներբեռնումների շնորհիվ այն կհայտնվի iTunes-ի առաջին էջում, կներառվի թոփ 10-նյակի մեջ՝ տեսանելի դառնալով բազմաթիվ մարդկանց, ովքեր օգտագործում են Apple սարքեր: Այն ավելի մեծ ազդեցության հնարավորություն կտա, քան որևէ այլ բան»:
Armenian Genocide app-ը հասանելի է iPhone/iPad/iPod Touch-ի համար App store-ում:
Վաչե Սահակյանը նշում է, որ ծրագրավորումը իր նախասիրություններից մեկն է, և նկատելով այդպիսի հավելվածի բացակայությունը, որոշել է ստեղծել այն:
Նա նաև հավելում է, որ շուրջ 10 այլ հավելված կա ցեղասպանության վերաբերյալ, բայց որոնք տարբեր ֆունկցիոնալություն ունեն:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: