Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Եգանյան. «Հեռու չէ այն ժամանակը, երբ մահացածների թիվը կգերազանցի ծնվածների թվին» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2015 16:54

Ռուբեն Եգանյանի կարծիքով՝ իրավիճակը փոխելու հիմնական ճանապարհը ծնելիության վրա ներազդումն է

«Ծնելիությունը նվազում է եւ շարունակելու է նվազել»,- ապրիլի 18-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Նրա կանխատեսմամբ՝ Հայաստանից հեռու չէ այն ժամանակը, երբ մահացածների թիվը կգերազանցի ծնվածների թվին. «Այսօր առայժմ մենք ունենք բնական աճ՝ այսօրվա դրությամբ 13-14 հազարով ծնվածների թիվը գերակշռում է մահացածների թվին: Առնվազն 5-10 տարիների ընթացքում այդ իրավիճակը կփոխվի. Ծնվածների թիվն ավելի քիչ է լինելու, քան մահացածների թիվը: Մինչեւ հիմա, եթե մենք ունենում էինք քողարկված թերբնակեցում, ապաբնակեցում, ապա կունենանք բացարձակ ապաբնակեցում: Մենք հիմա էլ ունենք ապաբնակեցում, բայց միգրացիայի հաշվին»:

Ռուբեն Եգանյանի խոսքերով՝ մահացության շարունակական աճի հետեւանքով բնակչության ծերացման երեւույթը կխորանա. «Իրավիճակը փոխելու հիմնական ճանապարհը ծնելիության վրա ներազդումն է: Մահացության վրա ներազդում այդքան մեծ ազդեցություն չի ունենում, քանի որ մահացության նվազումը բերում է նաեւ ծերացման խորացմանը: Ծնելիության մեծացումը շատ թանկարժեք միջոցառում է եւ արդյունքը երաշխավորելը շատ դժվար է»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930