Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր կայացած ՀՖՖ 13-րդ ժողովում, որը հաշվետու լինելուց բացի նաեւ ընտրական է, որպես գլխավոր ուղերձ հակիրճ անդրադարձավ այն հիմնարար սկզբունքներին, որոնք ոչ միայն վերջին չորս տարիներին, այլեւ իր պաշտոնավարության հենց սկզբից դրվել են հայկական ֆուտբոլի զարգացման հիմքում:
Դրանք են:
Հայկական ֆուտբոլում հաստատել ֆուտբոլային շահերի գերակայություն:
ՀՖՖ եկամուտների ավելացում եւ ֆինանսատնտեսական կայուն հիմքերի ստեղծում:
Կարդացեք նաև
Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացում:
Նորագույն ենթակառուցվածքների ստեղծում:
Ձեւավորել նոր սերնդի, ֆուտբոլային նոր մտածողությամբ, կամային հատկանիշներով ճշտված, մարտունակ, ժամանակակից ֆուտբոլի չափորոշիչներին համապատասխանող ազգային հավաքական թիմ:
Ունենալ կանոնակարգված ակումբային ֆուտբոլ:
Թափանցիկություն հայկական ֆուտբոլում:
Հայկական ֆուտբոլի ինտեգրացում միջազգային ֆուտբոլային ընտանիքին, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների ձեւավորում:
Տարածվող մասսայական ֆուտբոլ, որը պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման հիմքերից մեկն է:
Նորագույն ֆուտբոլային ենթակառուցվածքների ստեղծում հանրապետության տարածքում՝ առաջին հերթին մանկապատանեկան ֆուտբոլի համար:
Կարեւորել որակյալ մարդկային ռեսուրսների եւ կրթական համակարգերի կիրառելիությունը
Զարգացող արտոնագրման համակարգ:
Ռուբեն Հայրապետյանը բարձր գնահատելով որդեգրած այս սկզբունքները, քանի որ դրանց մոտեցումները արժեհամակարգային են, միտված նոր մտածողության ներդրմանը, հայկական ֆուտբոլի կառուցվածքային զարգացմանը, որոնց արդյունքները չափելի են, բոլորովին էլ այն կարծիքին չէ, թե ամեն ինչ կարգին է, չկան անհանգստացնող երեւույթներ, չլուծված հիմնահարցեր եւ նշեց իր ու ֆեդերացիայի մոտեցումները դրանց վերացման ուղղությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ