Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հայկական հարցի գործոնը աշխատում է Թուրքիային ԵՄ անդամակցությունից հետ պահելու համար» (Տեսանյութ)

Ապրիլ 18,2015 13:36

Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքերով՝ Թուրքիան փորձում է ձերբազատվել այդ հարցից, իսկ ընդունվող բանաձեւերը ավելի ու ավելի ուժեղացնում են այդ գործոնը

«Հայկական հարցը դառնում է քաղաքական գործոն»,- ապրիլի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքերով՝ դա ակտիվ աշխատում է Թուրքիա-Արեւմուտք հարաբերություններում. «Որքանով էլ իրավաբանորեն Թուրքիայի անդամակցությունը չպայմանավորվի այս կամ այն հարցով, այնուամենայնիվ, քաղաքական գործոնը եւ արժեհամակարգային տարբերությունը ֆիքսող բանաձեւերը մեծ հաշվով դառնում են այդ հարաբերություններում կարեւոր գործոն: Այդ գործոնը աշխատում է Թուրքիային ԵՄ անդամակցությունից հետ պահելու համար: Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանը իրավական կամ քաղաքական դաշտում Թուրքիային որեւէ բան պարտադրելու համար բավարար պոտենցիալ չունի, բայց ունի հայկական հարցի գործոնը միջազգային քաղաքական դաշտում չակերտավոր վաճառելու հնարավորություն»:

Քաղաքագետը համարում է, Անկարան հրաժարվեց Հայաստանի հետ նախաստորագրված արձանագրությունները վավերացնելուց, քանի որ հասկացավ, որ չի ձերբազատվելու հայկական գործոնից. «Հասկացավ, որ հայկական գործոնը շարունակելու է առկա լինել Հայաստան-Թուրքիա, Թուրքիա-Արեւմուտք կամ Թուրքիա-միջազգային հանրություն հարաբերություններում, հենց այն պահից, երբ նրանք հասկացան առաջ քաշեցին ադրբեջանական խնդիրը: Իրականում, Թուրքիան փորձում է ձերբազատվել այդ հարցից, իսկ նման բանաձեւերը ավելի ու ավելի ուժեղացնում են այդ գործոնը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930