Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմոն Մարտիրոսյանը առաջին մոտեցումից հետո 4-րդն է

Ապրիլ 18,2015 12:13

Վրաստանի մայրաքաղաքում այսօր ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր Հայաստանը ներկայացնում են 105  կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը եւ +75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը:  Առաջինը պայքարի մեջ ներգրավվել է Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն, գեղակերտցի Սիմոն Մարտիրոսյանը, որի պատվիրած նախնական քաշերը՝ 180+215, հույս են ներշնչում, որ մեր մարզիկը պայքարելու է ամենաբարձր տեղերի համար:

Պոկում վարժությունում Սիմոնը երկու առաջին մոտեցումները 180 կիլոգրամին ձախողեց եւ միայն վերջին փորձով հաղթահարեց քաշը՝ բավականին դժվարացնելով ոսկե մեդալի համար պայքարելու հեռանկարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930