Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտնականներ. Հայերի գենոֆոնդը վերջին հազարամյակում էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել

Ապրիլ 18,2015 12:08

Սույն թվականի ապրիլի 20-ին` ժամը 10:00 -ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում(Բաղրամյան 24, 2-րդ հարկ), տեղի կունենա «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի շնորհանդեսը: Զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էկոնոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:

Առաջին անգամ կներկայացվեն պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքները: Քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում բարգավաճել է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Հետազոտության կարևորագույն եզրակացություններից մեկն այն է, որ հայերի գենոֆոնդը էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել` չնայած բազմաթիվ օտարածին ներխուժումների: Ավելին, համաձայն նորագույն տվյալների, հայերի մոտ խառնակում գրեթե տեղի չի ունեցել նախորդ 3000 տարիների ընթացքում:

 

18.04.2015թ.

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվականվերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930