«Մի քիչ մենք էլ ենք մեղավոր: Թուրքիայում 100 հազար հայ կա, միգուցե ավելին կա… միգուցե ավելին: Մեծ մասն այնտեղ անլեգալ են բնակվում, թեպետ աշխատում են, գործունեություն են ծավալում: Դա մի կողմ թողնենք, մենք ինքներս մեզ պատանդ ենք դարձրել Թուրքիայում: Անկեղծորեն ասած ես ինքս ո՛չ ռասիստ եմ, ո՛չ կրոնամոլ, բայց ես չեմ պատկերացնում, Հայաստանից շատ տեղեր կարելի է գնալ, բայց գնալ Թուրքիայում ապրել, ինձ համար մի քիչ անհասկանալի է: Եվ Թուրքիան միշտ օգտագործելու է այդ հանգամանքը, սա առաջին անգամը չէ, որ հայտարարվում է, որ մի մոռացեք Թուրքիայում 100 հազար հայեր կան». խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքների մասին՝ նման կարծիք հայտնեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Հրապարակումն ամբողջությամբ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: