Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հպարտանալու առիթներ չունի. «Ազգ»

Ապրիլ 18,2015 11:13

Արդյունաբերությունում առանց նկատելի տեղաշարժերի

Արդյունաբերության ոլորտում դրական տեղաշարժով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հպարտանալու առիթներ չունի: Օբյեկտիվ դժվարություններ ունեցող տնտեսության այս կարեւորագույն ճյուղի աշխուժացման ուղղությամբ նկատելի չեն էկոնոմիկայի նախարարության քայլերը: Մի տեսակ մոռացության է մատնված 2011-ին ընդունված արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարության իրագործման ուղղությամբ քայլերը: Տոկոսային առումով արդյունաբերությունն 2014-ին ամենափոքր աճն արձանագրեց առեւտրից հետո, իսկ այս տարվա հունվար-փետրվարին անկում ունեցավ: Սա առավելապես պայմանավորված է արտահանման հիմնական ուղղության` ռուսաստանյան շուկայում գնողունակության անկմամբ: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ տնտեսվարողներն իրենք էլ առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում այլընտրանքային շուկաներ գտնելու ուղղությամբ եւ սպասողական դիրք են բռնել:

 Բարեփոխումները մնում են կես ճանապարհին

Յուրաքանչյուր բարեփոխում որոշակի ժամանակավոր անհարմարություն է պատճառելու բնակչության ինչ-որ խավի, որը բնականաբար դժգոհելու է: Սակայն բնակչության եւ երկրի զարգացման ընդհանրական շահերը պահանջում են վճռական լինել: Մինչդեռ, կառավարությունը որպես կանոն անցած մեկ տարվա ընթացքում նահանջել է դժգոհողների առջեւ` անկախ դրանց օբյեկտիվ կամ արդարացված լինելուց: Կենսաթոշակային կուտակային համակարգ, շրջանառության հարկի դրույքաչափ, անաշխատունակության նպաստներ, տաքսիների գործունեություն եւ այլն: Վերոնշյալ բոլոր ուղղություններով փոփոխությունների գերակշիռ մասը կա՛մ վերադարձավ ելման կետ, կա՛մ չնչին տեղաշարժ ունեցավ: Փոխզիջումներն, իհարկե, անխուսափելի են, բայց դրանք չպետք է միակողմանի զիջման նմանվեն` ի վնաս համընդհանուր շահի: Առաջիկայում մեկնարկելու է մեկ այլ խոշոր բարեփոխում` համայնքների խոշորացման փորձնական ծրագիրը: Այս բարեփոխումը նույնպե՞ս կարժանանա նախորդների ճակատագրին, թե՞ այնուամենայնիվ կիրագործվի: Ամեն դեպքում Հովիկ Աբրահամյանի կառավարությանը այստեղ եւս մեկ քննություն է սպասվում, քանի որ այս բարեփոխմանը դիմադրողները նույնպես քիչ չեն:

Հրապարակումն ամբողջությամբ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930