«Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Թրայան Հրիսթեան երեկ խորհրդարանում կազմակերպված, Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լսումների ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն առաջընթաց չի արձանագրել միայն կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: «Դժբախտաբար կոռուպցիայի դեմ պայքարի հարցը մնում է»,- ասել է Թրայան Հրիսթեան: Սա, իհարկե, հանրահայտ իրողություն է, եւ հայ հասարակությունն ամեն օր իր մաշկի վրա զգում է կոռումպացվածության «հմայքը»:
Բայց երբ այդ մասին դիվանագետն է խոսում, արդեն ուշագրավ է: Ու եթե այս տեսանկյունից ենք դիտարկում Թրայան Հրիսթեայի ասածները, ապա կարելի է ընկալել, որ նա դիվանագիտական լեզվով ասել է, թե Հայաստանն անբուժելի հիվանդ է, ախտորոշումն էլ՝ «համընդհանուր կոռումպացվածություն»: ԵՄ դիվանագետի խոսքերից հետո պարզ է դառնում նաեւ, թե ինչու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշեց իրեն կից կոռուպցիայի դեմ պայքարի ոչ մի լիազորություն չունեցող ձեւական խորհուրդ ստեղծել: Ակնհայտ է, որ Թրայան Հրիսթեան իր վերը բերված դիտարկումը դեռեւս ամիսներ առաջ նաեւ Հովիկ Աբրահամյանին է ներկայացրել: Վերջինս էլ, որպեսզի կարողանա եվրոպացիներից ինչ-որ գումար «պոկել», կարծել է, որ ձեւական խորհուրդ ստեղծելով՝ հարցը կլուծվի:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: