Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրվել են բրուցելոզի դեպքեր Սոլակ համայնքում

Ապրիլ 18,2015 10:41

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում ապրիլի 14-ին արձանագրվել է բրուցելոզի մեկ դեպք: Հիվանդը նույն օրը հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ստանում է անհրաժեշտ բուժում։ Մասնագետները հիվանդի վիճակը գնահատում են բավարար, ունի առողջացման դրական տեղաշարժ:

Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ:

Հիվանդության հետագա տարածումը և այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով՝ բժշկական հսկողություն է սահմանվել հիվանդության օջախի և տան բոլոր անդամների նկատմամբ։ Կազմակերպվել են անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ, սահմանվել է բժշկական հսկողություն: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում կոնտակտավորների շրջանում հայտնաբերվել է ևս երկու հիվանդ, որոնք չեն ունեցել կլինիկական ախտանշաններ: Հոսպիտալացման, համապատասխան բուժման և կլինիկական վիճակի գնահատման համար նրանք ուղեգրվել են Աբովյանի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունք:

Համատեղ աշխատանքներ են իրականացվում թե՛ համայնքային կառույցների և թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ: Սոլակ համայնքի բնակիչների շրջանում կազմակերպվել են լաբորատոր հետազոտություններ: Այս պահի դրությամբ նմուշառվել է 29 անձ: Հետազոտություններն ընթացքում են:

Համաճարակաբանական հսկողությունը շարունակվում է։

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930