Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կազմակերպությունների գնահատականները չեն բխում օբյեկտիվ իրականությունից. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 18,2015 10:30

Մինչ Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցության արտաքին եւ ներքին ռիսկերը կարծես թուլանում են, միջազգային ֆինանսական կազմակերպությունների փորձագետներն ավելի հոռետես են դառնում։

Վերջին շրջանում իրար հերթ չտալով՝ նրանք նվազեցնում են Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները։ Եթե մինչեւ վերջերս խոսվում էր թեկուզ փոքր, բայց աճի հավանականության մասին, ապա այժմ սպասումները աստիճանաբար վերանայվում են ոչ միայն նվազման, այլեւ անկման ուղղությամբ։
Որ միջազգային ֆինանսական հաստատությունների կանխատեսումները ոչ միշտ են փայլում բարձր ճշգրտությամբ, վկայում են նաեւ դրանց հաճախակի վերանայումները։ Ընդ որում՝ փոփոխությունները երբեմն կտրուկ են լինում։ Պատահական չէ, որ եթե տարեսկզբին նրանք Հայաստանում նույնիսկ ավելի քան 3 տոկոս տնտեսական աճի սպասումներ ունեին, ապա վերջերս արդեն խոսում են անկման մասին։ Չի բացառվում, որ երեք ամիս հետո կանխատեսումները դարձյալ վերանայվեն, այդ թվում՝ ինչպես անկման, այնպես էլ աճի ուղղությամբ։
Հայաստանում տնտեսական իրավիճակը չի փայլում բարձր ակտիվությամբ, այնուհանդերձ այնպիսի տպավորություն է, որ միջազգային կազմակերպությունների գնահատականները չեն բխում օբյեկտիվ իրականությունից։ Պատահական չէ, որ տարեսկզբի տնտեսական ակտիվության աճի պայմաններում սպասումները տարօրինակ ձեւով գնալով վատանում են։ Առավել եւս, որ այնքան էլ պարզ չէ, թե ինչ նոր խոչընդոտներ են առաջացել տնտեսության համար։ Թվում է, իրավիճակը հիմնականում մնացել է նույնը, եթե չասենք, որ նկատելի են նույնիսկ դրական գործոններ արտաքին եւ ներքին հատվածում։

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930