Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլինի ապրիլի 24-ից հետո. «Ազգ»

Ապրիլ 18,2015 10:17

«Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի որպես քաղաքական կապիտալ` դաշնակցին հանդարտեցնելու համար, դա բարոյապես դատապարտելի է եւ Թուրքիայում ծառայում է ցեղասպանության եւ այլ խնդիրների դեմ համարձակ արդարության կոչ անող ձայները լռեցնելու համար, սրա դեմ ենք մենք պայքարում», ասել է աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը Spin ամսագրին տված հարցազրույցում: Նա նշել է այն տխուր ճշմարտության մասին, որ Թուրքիայի ղեկավարները իրենց ազդեցությունն ու փողն օգտագործում են ամոթալի ժխտողական քաղաքականության իրականացման եւ պատասխանատվությունից խուսափելու համար` զոհերին փոխհատուցում չտալու համար: Այո, հավանաբար եթե Թուրքան ուրացումը չդարձներ իր քաղաքականությունը եւ աշխարհի մեծերին կաշառելու փոխարեն`ընդուներ իր սխալներն ու մտածեր նույն գումարները փոխհատուցումներին տրամադրելու մասին, միգուցե ավելի քիչ գումար ծախսեր, քան ծախսել է մինչեւ հիմա ժխտումը ֆինանսավորելով ողջ աշխարհում: Այս իմաստով միգուցե մենք եւս մտածելու բան ունենք` ապրիլի 24-ից հետո մեր պահվածքի մասին մտորելով:

Եթե անգամ Թուրքիան աշխարհի ամենահզոր ու հարուստ պետությունը լիներ` բոլորին եւ ամեն ինչ գնել նրան չի հաջողվի նախ նյութապես, ապա եւ հակադարձ տարբեր շահերի բախման արդյունքում, բացի այդ` մարդկային խղճմտանքը մինչեւ վերջ երբեք չի անհետանում, որի նորօրյա դրսեւորումներից մեկը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հայտնի վարքագիծն ու հայտարարությունն էին ապրիլի 12-ին, իսկ ով-ով` հայերս գոնե խղճմտանքի բազում օրինակներ կարող ենք բերել հենց Հայոց ցեղասպանության տարիներին հայերիս հանդեպ գթասիրտ վերաբերմունքի առումով: Իսկ շահերի համադրման օրինակ կարելի է Եվրոպական խորհրդարանի նոր բանաձեւը համարել` Հայոց ցեղասպանության մասին, քանի որ այն շատ ենթատեքստեր ունի ստեղծման շարժառիթների, պահի եւ հեռանկարի առումով:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930