Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

12-ամյա կրթությունը լուրջ խնդիրներ կառաջացնի, այդ թվում` սոցիալական լարվածություն. «Ժողովուրդ» 

Ապրիլ 18,2015 10:05

Հայաստանում 2017 թվականից պարտադիր միջնակարգ կրթությունը կդառնա 12 տարի. այսինքն՝ 9-ամյա կրթությունից անցում կկատարվի 12-ամյայի: Սակայն շատերի համոզմամբ՝ այս համակարգին անցնելու արդյունքում լուրջ խնդիրներ կառաջանան, եւ կսրվի գյուղերում առկա սոցիալական լարվածությունը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ պարտադիր 12-ամյա կրթությանն անցում կատարելը շատ կարեւոր է, քանի որ ամեն տարի իններորդ դասարանն ավարտելուց հետո 4.5-5 հազար աշակերտ չի շարունակում կրթությունը ոչ միայն ավագ դպրոցում, այլեւ մյուս հաստատություններում: Իսկ, ահա, շատերը պնդում են, որ այս համակարգին անցնելու դեպքում լուրջ խնդիրներ են ի հայտ գալու:

Դրանք հիմնականում կառաջանան գյուղական վայրերում, որտեղ միջնակարգ կրթությունն ավարտելուց անմիջապես հետո երիտասարդը զբաղվում է անասնապահությամբ, գյուղատնտեսությամբ, որպեսզի կարողանա իր ծնողի հոգսը թեթեւացնել եւ ընտանիք կերակրել: Իսկ այս համակարգին անցնելու դեպքում դա չի կարող անել:

«Ժողովուրդ»-ը այս թեմայի շուրջ զրուցեց գյուղերում գործող միջնակարգ դպրոցների տնօրենների հետ՝ հասկանալու, թե ինչ են մտածում նրանք նոր համակարգին անցնելու մասին:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930