Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը ապրիլի 24-ը կանցկացնի իր երկրում, բայց կմասնակցի հայերի միջոցառմանը: Այդ երկրում նախագահը գրեթե բացառապես խորհրդանշական դեմք է, բայց դա չի նշանակում, որ նա գերմանական պետության մեջ կարեւոր դեր չի խաղում: Որովհետեւ նման դեպքերում կարեւոր է, թե ով եւ ինչ է խորհրդանշում: Գաուկը Արեւելյան Գերմանիայից է՝ նախկին ԳԴՀ-ից՝ այդ կոմունիստական երկրում նա զբաղվում էր իրավապաշտպան գործունեությամբ, իսկ կոչումով Գաուկը բողոքական քահանա է: Միասնական Գերմանիայի առաջին տասնամյակում Գաուկը ղեկավարում էր մի հանձնաժողով, որը ԳԴՀ-ի հատուկ ծառայության՝ «Շտազիի» արխիվների հիման վրա որոշում էր, թե որքանով է պետական պաշտոնի հավակնորդը «ազատ» Շտազիի հետ համագործակցելուց: Լյուստրացիան շատ նուրբ թեմա է, եւ եթե այն նույնիսկ անցկացվում է, ապա չպիտի վերածվի «հաշիվներ մաքրելու» գործընթացի: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, հանձնաժողովը պետք է ղեկավարի բարոյական անվերապահ հեղինակություն ունեցող մի անձնավորություն: Հենց այդպիսին է Յոախիմ Գաուկը:
Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի բացասական դերն առանձնահատուկ է՝ թեկուզ այն պատճառով, որ Առաջին համաշխարհային պատերազմում Գերմանիան եւ Թուրքիան դաշնակիցներ էին, եւ չարագործություններ կատարած թուրքական բանակը մաս էր կազմում «միասնական բանակի»: Բայց կային գերմանացիներ, որոնք նաեւ այդ տարիներին հավատարիմ էին գերմանական մշակույթի բարձր հումանիստական իդեալներին, որոնց թվում էր Գաուկի «գործընկեր», նույնպես բողոքական քահանա Յոհաննես Լեփսիուսը:
Իհարկե, Գերմանիայի ուղղակի պատասխանատվությունը չէ պատճառը, որ այդ երկիրը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Պատճառները շատ ավելի «ժամանակակից են»՝ քաղաքական եւ տնտեսական: Բայց ցանկացած երկրի կամ անձի առջեւ ժամանակ առ ժամանակ կանգնում է շահերն ու արժեքները, պրագմատիզմն ու բարոյականությունը հավասարակշռելու խնդիրը: Հենց հավասարակշռելու, որովհետեւ ղեկավարվել միայն առաջինով ցինիզմ է, միայն երկրորդով՝ անիրատեսություն: Ահա եւ ստացվում է, որ Յոախիմ Գաուկը ապրիլի 24-ին կանգնելու է հայերի կողքին, իսկ Անգելա Մերկելը՝ ոչ (դեռ լավ է, որ Թուրքիա չի գնում):
Ինչո՞ւ է կարեւոր, որ հատկապես Գերմանիան այս հարցում պաշտպանի համամարդկային արժեքները՝ դրա պատճառները նույնպես շատ են: Ինձ համար, որքան էլ տարօրինակ հնչի, պատճառներից մեկն այն է, որ իմ զուտ սուբյեկտիվ կարծիքով՝ ավելի բարձր արժեք, քան 18-19-րդ դարերի ավստրո-գերմանական երաժշտական մշակույթն է, մարդկությունը չի ստեղծել:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ամեն ինչ ճիշտ է, բայց ինձ թույլ տամ նկատել, որ Գերմանիայի նախագահի անունը տառադարձվում է ոչ թե Յոահիմ, այլ՝ Յոախիմ (Joachim Gauck):
Շնորհակալություն, ուղղեցի:
«Լյուստրացիան շատ նուրբ թեմա է, եւ եթե այն նույնիսկ անցկացվում է, ապա չպիտի վերածվի «հաշիվներ մաքրելու» գործընթացի: Իսկ որպեսզի դա տեղի չունենա, հանձնաժողովը պետք է ղեկավարի բարոյական անվերապահ հեղինակություն ունեցող մի անձնավորություն»:
Հարգելի Արամ, Ձեզ հետ համաձայն եմ , որ «լյուստրացիան շատ նուրբ թեմա է» ,կարծում եմ այդ էր պատճառը որ անկախության առաջին իսկ տարիներին այսօրվա «հաղթական» ղեկավարները «նրբորեն» սպանեցին ԿԳԲ ի նախկին ղեկավար Յուզբաշյանին , որ այդպիսով «լյուստրացիայի» հարցը սկսեցին: Հետո էլ Հոկտեմբերի 27 ին «լյուստրացիան նրբորեն» իրականացրին եվ այսօր ունենք այն ինչ որ ունենք…Կարծում եմ եթե «Ղարաբաղ շարժման» ղեկավարները կամք ունենային այդ հարցը այն ժամանակ «նրբորեն» լուծել , երկիրը այլ ուղու վրա կլիներ…
Եթե առաջին նախագահի օրոք չսպանեին (չվերացնեին, չլիկվիդացնեին) Մ. Յուզբաշյանին, հատուկ ծառայություններից չհեռացնեին մասնագետներին՝ անկասկած ՀՀ-ն էլ կունենար «Շտազի»-ի մակարդակի ծառայություն (սուր լսողություն, երկար ձեռքեր, հեռատեսություն) եւ իր պատվարժան ու ծանրակշիռ տեղը աշխարհակալների վերնախավում:
Չսպանեին Վիտյա Այվազյանին՝ Վազգեն Սարգսյանը կմնար Արարատում:
Չսպանեին Գեղազնիկին՝ գեներալ Մանվելը կմնար Վաղարշապատում:
Չհեռացնեին Հուսիկ Հարությունյանին հատուկ ծառայություններից՝ Սերժ Սարգսյանը կմնար Ստեփանակերտում:
Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր սերենադը կնվագեր մինչ Գամսախուրդիան կամ Էլչիբեյը…
Փաստորեն քաղաքականության մեջ անբարոյականությունը կոչվում է պրագմատիզմ:Ահա և ստացվում է, որ Գաուկը բարոյական է, իսկ Մերկելը ՝ անբարոյական)))))
Ասենք թե՝ գերմանացիները թուրքերի հետ շատ էն շփվել…ու մի քիչ «թուրքացել» են, իսկ ինչով՞ բացատրել անգլիացիների պահվածքը,…նորից՞ պրագմատիզմ, թե՞ցեւ ոսկու դեղին զրնգոցն է միայն նրանց հետաքրքրում…։
Ես այս վերջին տարվա ընթացքում կարդացել եմ հարյուրավոր արխիվային փաստաթղթեր՝ Ցեղասպանության մասին, որոնք տպագրվել են մամուլում, ինտերնետում: Եթե հա՛տկապես Գերմանիան ու Անգլիան 100% -ով չեն ընդունում մեր Ցեղասպանության փաստը, կրկնում եմ, 100% -ով, լիարժեք, ուրեմն ես էլ չեմ ընդունում ու չեմ հավատում իրենց կողմից ասված ոչ մի խոսքի՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, արդարության, հումանիզմի…….մասին: Դրանք ինձ թվում են փարիսեցիություն, եթե չասեմ ձևականություն: Ես չեմ ստիպում,(դրա իրավունքը չունեմ), թող դա մնա իրենց խղճին, բայց թող իրենք էլ ինձ ու իմ երեխաներին, թոռներին չփորձեն «վերադաստիարակել»: ………………………………………………………………………………….P.S. Փաստաթղթերի 80% -ի հեղինակները հենց գերմանացի ու անգլիացի են:
+ + +
Հիմա իրանց վիճակն էլ վիճակ չի՝
https://www.youtube.com/watch?v=S1kwUfHtdr0
Էս երկիրն էլ երկիր չի ☻՝
https://ru.euronews.com/2015/04/17/chomsky-says-us-is-world-s-biggest-terrorist/
Մի քիչ ավելի խելոք ու արի լինեինք, մեր խելքն ու ոգին միավորեինք, մեր երեխաների ու թոռների համար ապահով, մաքուր ու հզոր պետություն ստեղծենք: Բացի մեզնից դա ոչ ոք չի անի՝ պետք էլ չի որ ուրիշներն անեն, հետո հոր գները կդնեն մեր հաջորդ սերունդների ուսերին:
Լավատեսին—— Բայց թողնում են, որ մենք մեր ուզածով անենք??? Անկախության երկրորդ օրվանից՝ մեր ամեն նախարարի գլխին տասը ինստրուկտոր կա՝ ամեն մեկն իր ծրագրով(գործարանները փակեք, դպրոցները փակեք, դասագրքերը մեր ասելով կազմեք,ծիրանը մեր ասելով աճեցրեք, ու, ընդհանրապես, ինչ ասում ենք, էն էլ արեք, որովհետև մե՛զ այդպես է հարմար): Ու այսօր ունենք այն, ինչ ունենք((((( Էլ չեմ ասում, որ հիմա էլ փորձ է արվում ժողովրդի մի մասին թշնամացնել մյուս մասի հետ՝ ՀԿ-ների միջոցով, իբր թե քաղաքացիական հասարակություն ենք ստեղծում: Ատելություն սեփական երկրի, իշխանությունների, ծնողների ու,ամենակարևորը՝ ՌՈՒՍՆԵՐԻ նկատմամբ: Իրար կերե՝ք, Պետությունն էլ քանդե՝ք, ա՛յ, որ ռուսների հետ էլ թշնամանաք ու էլ ոչ մի տեղ չունենաք աշխատելու ու սովից սատկեք, իսկական մեր ուզածը կլինի
Հարգելի Հայկ: Պատկերացնենք մի տեսական բուրգ կա, որի ներքեւում սոված ծարավ ժողովուրդն է, նրա ուշքն ու միտքը միայն հացն է հանապազօրյա իր ընտանիքի շրջանակում, ավելի բարդ՝ ազգի շրջանակում խնդիրներ նրանք իրենց առաջ չեն դնում: Մի աստիճան բարձր՝ քանակով շատ ավելի քիչ միջին շերտն է, որը հանապազօրյա հացի խնդիր չունի ու իր առաջ բարձրացրել է արդեն քաղաքական ազգային խնդիրներ՝ պետության արդյունավետ կառավարում արդեն պետության շրջանակում եւ վերջապես ամենաբարձր աստիճանում միջին շերտից քանակով շատ ու շատ ավելի քիչ շերտն է, որը ոչ միայն կուշտ է, ոչ միայն իր գործակալների բանակն ունի անհրաժեշտ բոլոր պետություններում ու նրանց միջոցով արդյունավետ իր շահերին համապատասխան ղեկավարում է այդ պետությունները, այլեւ խնդիր է դրել իր առջեւ Երկրագունդը արդյունավետ ղեկավարել էլի իր շահերին համապատասխան ոչ միայն տարածության, այլեւ ժամանակի մեջ, այսինքն՝ ապագայում նույնպես:
Հիմա, երբ մենք փորձում ենք ներքեւի շերտից գլուխներս բարձրացնենք ու ազգային խնդիր դնենք մեր առաջ, մենք բախվում ենք արդեն իսկ վերեւից գործող շահերի հետ, որն անխուսափելի է: Մեզ դրա համար պատժում են, մեզ ավելի սոված վիճակի մեջ են գցում, որ մտածենք միայն մեր երեխաներին կերակրելու հանապազօրյա խնդրի մասին, որը նույնպես բնական է:
Ո՞րն է լուծումը: Հաղթանակը գալիս է միայն հաղթահարելու փուլն անցնելուց հետո, դաստիարակել՝ նշանակում է սովորեցնել հաղթահարել վատը՝ հիվանդ է՝ առողջանալ, վախկոտ է՝ արիանալ, թույլ է՝ ուժեղանալ, անխելք է ու անշնորք՝ խելք ու փորձ ձեռք բերել: Նկատեցի, որ հաղթանակն ու հաղթահարելը՝ նույն արմատն ունեն: Դու որ շերտում էլ լինես՝ պետք է անընդմեջ հաղթահարես քո թուլությունները: Քարից հաց թխող հայ ժողովուրդը արժանի է ամենավերեւում լինելուն: Եկեք մենք մեզ ցույց տանք ու աշխարհն էլ դաստիարակենք մեր օրինակով, որ մենք մեր վատը հաղթահարող ամենաարդյունավետ ժողովուրդն ենք:
Ինձ նորից զարմացրին «հայրենասերները»… ))..
Դեռ հայտնի չի՝ գալու է արդյոք Պուտինը? Իսկ Լուկաշենկոն?..))).. Իսկ նազարբայեվը?..)))..
Ոտով-գլխով ԵՏՄ-ի մեջ եք..))).. Ամբողջ աշխարհին «բացատրեցիք», որ ձեր ավտանգության «համակարգը» և տնտեսական «համակարգը» չեն կարող տարբեր տեղեր լինել՝ հետևաբար մտնում եք ԵՏՄ… բայց չգիտես ինչու՝ ձեր «բարոյական համակարգը» կապել եք Եվրոպայի հետ՝ եվ Մերկելից ու արքայազն Չարլզիզ եք պահանջում…))))…
Հլա մի հատ Պուտինից, Լուկաշենկոյիզ ու Նազարբայեվից պահանջեք.. ստացեք… հետո կասեք՝. «մեր «բարոյական» ընկերները մեզ հարգեցին, բա դուք ինչու չեք հարգում՝ այ անբարոյականներ» ..)))..
«Խմբագիրը», իհարկե, այդ մասին չի գրի..))).. Մերկելին «անբարոյականության» մեջ մեղադրելը անվտանգ է (պատասխան չի լինի)… բայց, սիրելիս, այն մարդը որին դու անընդհատ մեծարում ես ՀՀ նախագահ՝ քո անունից մտավ ԵՏՄ (հետևաբար դու դրա հետ համաձայն ես), Մյուս սուպերաստղը», որի արձանը դու պահանջում էիր կանգնեցնել…))).. ԵՏՄ մտնելը՝ համարում էր անշրջելի, դեմ խուսացողներին էլ՝ «ջղաձգվողներ»…)))..
Թանկագինս, բա էդ ինչու ես «ջղաձգվում»?..)))..
Չգիտես, որ Եվրոպայում բոլորը անբարոյական են?… Հլա քո բարոյական դաշնակիցներից պահանջի, հետո նոր նոր «բարոյականներով» կհավաքվեք և անբարոյականներին՝ բարոյականության դասեր կտաք..)))..
Հ. Գ. Հոլանդը անպայման պետք է գար… Նա Ֆրանսիայի նախագահն է, երկիր, որտեղ հայերը ունեն մոտ 350 հազար քվեաթերթիկ։ Դա Ֆրանսիայի համար՝ էական է… (Հայկն ու Պապիկյանը՝ չեն հասկանա թե դա (քվեաթերթիկը) ինչքան կարևոր է..)))..)
Ինչպես գա 2,5 մլն թուրքական քվեաթերթիկ ունեցող Մերկելը?
Իսկ Պուտինը կարող է գալ, կարող է չգալ… քվեաթերթիկները, ընդհանրապես իր տանձին չեն..)))..