Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազնավուրին քննադատել, որ մատնանշել է Հայաստանի մաֆիոզներին՝ սխալ է»

Ապրիլ 18,2015 13:00

Վստահեցնում է հրապարակախոսը

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ օրերս Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցը, մեղմ ասած, դուր չի եկել ոմանց՝ նույնիսկ հասարակությանը հայտնի մի շարք դեմքեր սկսեցին քննադատել Ազնավուրին: Պատճառն այն է, որ շանսոնյեն իր հարցազրույցում խոսում է Հայաստանի օրեցօր դատարկվելու, երկրի նախագահի մասին ու երկրի ապագան համեմատում խխունջի դատարկ պատյանի հետ, հարցնելով, թե տեսնես ո՞ւմ է դա ձեռնտու: «Ընդամենը 3 հարուստ խուլիգանի՞: Երեք մաֆիոզի՞: Իսկ ո՞ւր մնացին ողջ աշխարհով մեկ ցաքուցրիվ եղած հարյուրավոր աղքատ մարդիկ: Այդ ամենն ինձ անհանգստացնում է: Եվ այդ ամենից հետո որոշները դեռ կպչում են «ցեղասպանություն» տերմինից, որը հերքում է Թուրքիան: Հայաստանը լուրջ վտանգի մեջ է գտնվում, իսկ մարդիկ դեռեւս կպչում են «ցեղասպանություն» բառին: Ես չեմ հասկանում, թե դա ինչով կօգնի երկրի առաջընթացին: Ո՞ւր է տանում մեզ այդ տրամաբանությունը»,- այս հարցերով անհանգստացած՝ հայտարարել է Ազնավուրն ու հավելել, չնայած, որ իշխանությունները պնդում են, թե Հայաստանում 3.6 միլիոն հայ է մնացել, սակայն, ըստ նրա՝ դա սուտ է: «2.3 միլիոն են մնացել ու որոշ ժամանակ անց այդ թիվը կհասնի 1.8 միլիոնի, այնուհետեւ 1 միլիոնի, այսինքն՝ այն, ինչ կմնա մաֆիայի ձեռքում: Ո՞ւմ վրա ենք մենք հույս դնելու մեր երկրի բարեկեցության համար, չինացիների՞»,- անհանգստացած հայտարարել է նա:
Ազնավուրի հարցազրույցից հետո քննադատողների բանակը սոցիալական ցանցերում գրում էր, թե «հեռվից երկրի մասին անհանգստանալը հեշտ է», շեշտվում էր նաեւ այն, որ Ազնավուրն իրեն ֆրանսիացի է համարում եւ այլն:

Վերոնշյալ հարցազրույցին հաջորդեց մեկ այլ՝ Europe 1 հեռուստաալիքին տված հարցազրույցը, որտեղ էլ Շառլ Ազնավուրն անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան գալուն՝ ասել է. «Ես այնտեղ եմ գնալու, որովհետեւ հայ ընկերներս չեն հասկանա, եթե չգնամ», չնայած այն բանին, որ մինչ այդ նշվում էր, որ նա ներկա չի լինելու:

«Առավոտի» հետ զրույցում աշխարհահռչակ երաժշտի հասցեին ուղղված քննադատություններին անդրադարձավ հրապարակախոս Կարինե Հակոբյանը, նշելով, որ այն, ինչ ասել է Շառլ Ազնավուրը՝ ոչ նորություն է, ոչ էլ առաջին անգամը: «Շառլ Ազնավուրն այքան գործ է արել Հայաստանի համար: Նա մեզ համար առանձնահատուկ դեմք է, այնպես որ, նրան չպետք է դատել սովորական չափանիշներով: Ես ինքս էլ գտնում եմ, որ ապրիլի 24-ի հետ չպետք է ոչինչ կապել, ոչ քաղաքական, ոչ էլ այլ հարցեր, պետք է դրանք թողնել հետո, սակայն եթե նա նպատակահարմար է գտել հենց այդ առիթով խոսել, ուրեմն դա նրա իրավունքն է ու նա այդպես է ճիշտ համարել: Ինչ սրությամբ խոսում ենք ցեղասպանության մասին, հենց այդ նույն սրությամբ էլ պետք է խոսենք արտագաղթի մասին: Այ սա է նրա ասածը ու դա առաջին անգամը չէ, որ Ազնավուրը անդրադառնում է: Չի կարելի նրա մասին խոսել այնպես, ինչպես նման բան կասեր մեկ այլ քաղաքական գործիչ: Չեմ ընդունում նրա անձի հետ կապված քննադատությունները»,- հայտեց Կարինե Հակոբյանը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Նա խոսելու իրավունք ունի: Դա հայրենասերի տրտունջք է: Եթե հարցին պատասխան չունես, ուրեմն վիճակ էլ չունես: Ազանվուրը ճիշտ հարցեր է բարձրանում: Տղամարդավարի պատասխանեք ու տեր կանգնեք ձեր պատասխաններին: Այդ հայցերը օդում կախված են, բարձր մարդ է պետք, որ դրանք լսելի դարձնի: Էդ բարձր մարդը Ազնավուրն է:

  2. Սամվել Ավդալյան. Մոսկվա says:

    Չեմ հասկանում, կարող ա՞ մարդը սուտ ա ասում: Հլա թեթև ա ասում: Պիտի ասեր, թե 25 տարի ժողովուրդը տականքների ձեռին գերի ա, ես դրանց…չեմ ուզում պղծել շուրթերս անեծքով…

  3. Ավետիս Չեքմեյան says:

    Շառլի բոլոր հայտարարությունները տեղին են : Խնդիրրը այլ է : Քանի որ խորհրդաին կարգերից հետո մեր կառուցած կապիտալիզմը վերածվել է իմպերիալիզմի եվ աննկատելիորեն անձեռնմխելի փոխարքաներ են առաջ եկել , ապա այսուհետ յուրաքանչյուր ոք , եթե մի աններդաշնակ խոսք ասի այդ իմպեռատրների երգին ոչ համահունչ , ապա կդատապարտվի անկախ նրա ազգանվեր կյանքի ընթացքում վերջին ուժերով պայքարած լինելու փաստից : ՈՒրեմն հիմա հասկացաք թէ առաջին հերթին ինչից է պետք ազատվել :

  4. Mika says:

    Նա ասել է այն ինչ բոլորս էլ մտածում ենք ամեն օր! Գիտենք մեր հինգ մատերի պես ու այդ մասին գիտեն նաև արտաքին աշխարհում… ռեժիմը իրեն ծիծաղելի վիճակի մեջ է դնում լուրջ դեմքով ելույթներ ունենալիս քանզի ճշմարտությունը բոլորը գիտեն

  5. Gagik says:

    Aznavour is the god for the Armenian people.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930