Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանիզմում ուռուցքային հիվանդություն չի առաջանա, եթե սելեն միկրոտարրի քանակը բավարար լինի

Ապրիլ 18,2015 11:30

Մեր օրգանիզմի անհրաժեշտ մասն են կազմում մակրո եւ միկրոտարրերը, որոնց մեծ մասը հանքանյութեր են: «Առավոտն» այս տարրերի կարեւորության մասին խոսեց արեւելյան բժշկության մասնագետ Հասմիկ Խաչատրյանի հետ, որն էլ ասաց, որ միկրոտարրերից` երկաթ, յոդ, կոբալտ, կրեմիում, գերմանիում, արգենտում, արծաթ, պղինձ, մոլիբդեն, ստրոնցիում, ցինկ, սելեն, ֆոսֆոր, ամենակարեւորը համարվում է ցինկը, որը մտնում է ենթաստամոքսի գեղձի, ինսուլինի արտադրության կազմի մեջ: «Ցինկի պակասից կարող է նաեւ չարտադրվել ինսուլին եւ առաջանա շաքարային դիաբետ, որից էլ սկսեն բուժվել շաքարային դիաբետի դեմ: Մինչդեռ, իրականում, օրգանիզմը չունի շինանյութ, որպեսզի ինսուլին պատրաստի»,- նշեց բժշկուհին: Նա նշեց, որ, եթե կալցիումը համարվում է կանանց տարր, ապա տղամարդկանցը համարվում է ցինկը: Սեռական գեղձերում, աչքի ցանցենու մեջ, տեսողական ներվի բջիջների կառուցվածքի մեջ` հիմքը ցինկն է, եւ տեսողության, հավկուրության, ռետինոպատիաների, տեսողական ներվի խնդիրների ժամանակ կարելի է ցինկով բուժել: Ցինկը կարեւորեց նաեւ սոմատոտրոպ հորմոնի զարգացման համար, որը ապահովում է վերքերի ապաքինումը, օրգանիզմի աճը, զարգացումը: Միկրոտարրերը հատուկ գործառույթ են իրականացնում` ֆերմենտներում, հորմոններում, կոֆերմենտներում: Մտնում են բիոլոգիական ակտիվ նյութերի կազմի մեջ եւ եթե օրգանիզմում այդ տարրերից պակաս են լինում` առաջ են գալիս մի շարք խանգարումներ` հորմոնալ, թթվածնի յուրացման խանգարումներ եւ շատ այլ խնդիրներ:

Selen

Մակրոտարրերից` ջրածինը, ազոտը, թթվածինը, կալցիումը, նատրիումը, կալիումը, քլորը, մագնեզիումը, ֆոսֆորը, ծծումբը շարակցական հյուսվածքներում են, ավշային համակարգում, արյան մեջ, օրգանական նյութերի կազմի մեջ, որոնց պակասից, որտեղ այն կառուցվածքային միավոր է` այս կամ այն օրգանում կարող է խնդիրներ առաջանալ: «Առաջին 4 տարրերը մարդ հեշտությամբ վերցնում է ջրի եւ օդի միջոցով, իսկ կալցիումից սկսած, մնացած էլեմենտները մարդ ստանում է սննդի միջոցով»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:

Կարեւոր տարրերից բժշկուհին առանձնացրեց յոդը, որը վահանաձեւ գեղձի տարրն է, մոլիբդենը` երիկամների, մակերիկամների, բարիումը` աչքի ցանցենու, ստրոդիումը լինում է ոսկորներում, իսկ կրեմիումը` օրգանիզմի ամրությունն է: «Էներգետիկ ինֆորմացիոն փոխանակում է լինում մարդու եւ շրջակա միջավայրի, տիեզերքի կողմից, կատարում է կիսահաղորդիչի դեր` օրգան-ուղեղ կապը ողնաշարի միջոցով, քանի որ ողնաշարում կա կրեմիում: Այս տարրի չլինելու դեպքում այդ կապը լավ չի լինում եւ օրգանիզմում կատարվող պրոցեսները ուղեղը չի ընկալում»,- ասաց տիկին Խաչատրյանը:

Շարունակելով միկրո եւ մակրոտարրերի կարեւորությունը նշել` ասաց, որ ֆոսֆորը մտքի, ուղեղի կառուցվածքի տարրն է, մագնիումը ամենասրտային տարրն է, որի պակասի դեպքում լինում են գլխապտույտներ, հավասարակշռության խանգարումներ, շուտ հոգնածության զգացում: Սելենը երիտասարդության տարր է համարվում եւ ունի հակաուռուցքային հատկություն, եթե օրգանիզմում սելենի քանակը բավարար է, ապա, ըստ մասնագետի, այդ օրգանիզմում երբեք ուռուցքային հիվանդություն չի առաջանում: «Սելենը իմոնոմոդուլյար է իր ազդեցությամբ, հավասար է վիտամին E-ին, որը հակաուռուցքային է` 40%-ով իջեցնում է ուռուցքային բջիջները, աչքի ցանցենու մեջ ֆոտոքիմիական ռեակցիաները եւ թունավորված տարրերից մաքրում է եւ պաշտպանում օրգանիզմը»,- նշեց տիկին Խաչատրյանը: Սելենը մեր օրգանիզմ է ներթափանցում բուսական ու կենդանական սննդի միջոցով: Ամենահարուստ աղբյուրը, առաջին հերթին, ծովամթերքներն են ու ներքին օրգանների միսը: Այնուհետեւ`կաթնամթերքները, ձավարեղենը, մրգերն ու բանջարեղենը: Սելեն կարելի է գտնել նաեւ ձիթայուղի, ջրիմուռների, սխտորի եւ սպիտակ սնկերի մեջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
17.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Այս բժշկուհին շա՜տ էր արեւելեան: Սա Աֆղանստանի, Եմենի մակարդակի բժշկութիւն էր 🙂

    կրեմում = ՍԻԼԻՑԻՈՒՄ (Si)
    արգենտում = ԱՐԾԱԹ (Ag)
    ներվ = ՆԵԱՐԴ
    բիոլոգիական = ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ
    հորմոնալ = ՀՈՐՄՈՆԱՅԻՆ
    մագնիում = ՄԱԳՆԵԶԻՈՒՄ (Mg)

    – – –

    ԿՈՊԻՏ ՍԽԱԼՆԵՐ, որ նաեւ ՀԱԿԱԳԻՏԱԿԱՆ ԵՆ՝

    1. Վերնագիրը

    2. միկրոտարրերից` երկաթ, յոդ, կոբալտ, կրեմիում, գերմանիում, արգենտում, արծաթ, պղինձ, մոլիբդեն, ստրոնցիում, ցինկ, սելեն, ֆոսֆոր, ամենակարեւորը համարվում է ցինկը

    3. կալցիումը համարվում է կանանց տարր, ապա տղամարդկանցը համարվում է ցինկը

    4. Առաջին 4 տարրերը մարդ հեշտությամբ վերցնում է ջրի եւ օդի միջոցով

    5. մագնիումը ամենասրտային տարրն է

    6. եթե օրգանիզմում սելենի քանակը բավարար է, ապա, ըստ մասնագետի, այդ օրգանիզմում երբեք ուռուցքային հիվանդություն չի առաջանում

    Յ.Գ. Տառացիօրէն երէկ գրել էի, թէ որն է հայ ժողովրդի մեծագոյն դժբախտութիւնը: Ահա եւս մէկ կարկառուն օրինակ:

    • Արթուր Ղազարեան says:

      Լաւ առաջարկ ունեմ: Եկէ՛ք ալիւրը սելենով հարստացնենք ու Հայաստանում քաղցկեղը կը վերանայ 🙂 🙂

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930