Ապրիլի 19-ին Չինաստանի Չենդու քաղաքում մեկնարկում է շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը: Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի կանանց ազգային հավաքականը (Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան, Սուսաննա Գաբոյան) այսօր մեկնելու էր մրցավայր: Մեր աղջիկներն արդեն մեկնել են:
Չինաստանում հանդես է գալու նաեւ ԱՄՆ-ի կանանց ազգային հավաքականը, որի կազմում է մեր հայրենակից, կանանց գրոսմայստեր Տաթեւ Աբրահամյանը, իսկ թիմի մարզիչը Մելիքսեթ Խաչիյանն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հաջողություն աղջիկներ ջան:Թեթև ճամփա ձեզ և հաղթանակներ: