Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Համահայկական հռչակագրի արժեքը հայ ժողովուրդը կգնահատի մի քանի ամիս հետո» (Տեսանյութ)

Ապրիլ 17,2015 23:17

Կիրո Մանոյանի կարծիքով՝ գնահատականներ կլինեն, երբ մարդիկ հասկանան, թե այդ հռչակագիրը առաջիկա քայլերի ուղենիշ է

«Նորությունն այն էր, որ սա եղավ ուղիղ եթերով, Վատիկանից»,-  ապրիլի 17-ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում կլոր սեղան քննարկման ընթացքում հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Նրա խոսքերով՝ նորություն էր նաեւ, որ Հռոմի պապն անդրադարձել է նաեւ մյուս ժողովուրդների ցեղասպանություններին եւ շեշտել ժխտողական քաղաքականությունը փոխելու անհրաժեշտությունը. «Պատարագի ազդեցությունը մեծ էր նաեւ այն պատճառով, որ Հայաստանի եկեղեցու կաթողիկոսները հնարավորություն ունեցան ուղիղ եթերով իրենց ասելիքն ասելու: Պապի ասածի մեջ կարեւորն այն է, որ բերեց կապեց այսօր Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող դեպքերի հետ»:

Նա համարում է, որ Համահայկական հռչակագրի արժեքը հայ ժողովուրդը կգնահատի մի քանի ամիս կամ մի քանի տարի հետո. «Մինչեւ հունվարի 29-ինը շատերս ասում էինք, թե չգիտեն՝ ուղղությունն ինչն է, հանկարծ մի ուղղություն ի հայտ եկավ, որի շուրջ կա բավականին մեծ համախոհություն, եւ բացի Լեւոն Տեր-Պետրոսյանից այնքան էլ բարձր քննադատություններ չհնչեցին, պետք է փաստել, որ այնքան էլ մեծ գնահատականներ նույնպես չեղան: Կարծում եմ՝ գնահատականներ կլինեն, երբ մարդիկ հասկանան, թե այդ հռչակագիրը առաջիկա քայլերի ուղենիշ է: Կարծում եմ՝ մարդկանց մոտ նաեւ այդ ակնկալիքը կա: Եթե այդ ուղղությամբ քայլեր կատարվեն ավելի դրական գնահատական կլսենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930