Լրահոս
Օրվա լրահոսը

Արտո Թունչբոյաջյանը Ցեղասպանության մասին. «Ճիշտը ասենք՝ իրար հետ բա՞նտ գնանք»

Ապրիլ 17,2015 22:49

Ապրիլի 19-ին Armenian Navy Band-ի հիմնադիր, աշխարհում որպես «Միսթր Ավանգարդ-ֆոլք» հայտնի Արտո Թունչբոյաջյանը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով հանդես կգա  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այդ մասին այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  նշել են համերգի կազմակերպիչները: Համերգին հատուկ հյուրը կլինի Գոռ Սուջյանը:

Արտո Թունչբոյաջյանն ասուլիսում ասել է, որ  ցեղասպանությունները ցավոք շարունակվում են, ու ինքն իր համերգի միջոցով ցանկանում է ցույց տալ, թե ուր էինք եւ դեռ ուր պիտի գնանք: Նրա հուզվել էր. «Տիգրանակերտից, Բիթլիսից էդքան մարդի՞կ ինչ եղան, կամ ինչու հասան Կալիֆոռնիա…»:

Իրեն ուղղված հարցին՝ ի՞նչ նշանակություն ունի իր համար Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, Արտոն պատասխանեց. «Երբ ինձ հարցնում են Ցեղասպանություն եղե՞լ է, ասում եմ՝ քույրիկ ջան, ճիշտը ասեմ՝ իրար հետ բա՞նտ գնանք, թե՞ մի հատ սուտ ասեմ, գնանք սուրճ խմենք: Մեր ցավը մեզ վնաս է տվել, խանգարել, բայց պետք է կարողանանք աշխարհին ասենք, որ մարդկանց մտքերը պետք է փոխվեն, ցեղասպանություններ էլ չլինեն՝ դա իմ երազանքն է»:

Ասուլիսի վերջում Արտո Թունչբոյաջյանը երգեց լրագրողների համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930