Լրահոս
Օրվա լրահոսը

«Արամ կաթողիկոսի դատական հայցն ընդդեմ Թուրքիայի  երկարատեւ գործընթաց է պահանջում». փորձագետ

Ապրիլ 17,2015 22:34

Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական բաժնի պետ, միջազգային իրավունքի փորձագետ Վլադիմիր Վարդանյանը Սիսի կաթողիկոսարանի տարածքները եւ կից կալվածքները Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը վերադարձնելու մասին Արամ 1-Ին կաթողիկոսի նախաձեռնած հայցը Թուրքիային համարում է առանձին իրավական գործընթաց:

«Արամ Առաջինը այդ պահանջը բարձրաձայնեց նույնիսկ անգլերենով, որ հասկանալի լինի պատարագի ժամանակ: Այս գործընթացը կարող է ազդել պահանջների բավարարման համատեքստում, բայց չպետք է մոռանանք, որ այս պահանջը ցեղասպանության հանցագործությանն առնչվող հարակից պահանջներից մեկն է, սրանից զատ այլ պահանջներ էլ ունենք, որոնք կարող են ներկայացվել: Չափազանց կարեւոր կարող է լինել, որ այս պահանջը ներկայացվեց բարենպաստ բարոյաքաղաքական ու իրավաքաղաքական կոնտեքստում, բայց տվյալ պարագայում Թուրքիայի նման բիրտ արձագանքի պարագայում, չեմ կարող ասել, թե օբյեկտիվ արդարադատությունը ինչպիսին կլինի Թուրքիայում ու ինչ հաջողության հնարավոր կլինի հասնել, սա երկարատեւ գործընթաց է»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Մեր հարցին, թե ինչ զարգացումներ են հնարավոր, երբ դատական հայցը մտնի մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), փորձագետն ասաց, որ ՄԻԵԴ-ն ունի իր իրավազորության տիրույթը եւ այն չի կարողանա որակել արարքը՝ որպես ցեղասպանություն, պարզապես փորձելու է փաստել՝  արդյոք տվյալ սուբյեկտի իրավունքները խախտվել են, թե ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930