Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարող պնդել, որ եթե Կարեն Սերոբիչը ողջ լիներ, ամեն ինչ հիանալի կլիներ». Ռիմա Դեմիրճյան

Ապրիլ 17,2015 20:40

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Եռաբլուրում ասել էր, որ մեր մեծերը, օրինակ, Վազգեն Սարգսյանը, եթե ողջ լիներ, մեծ բան չէր փոխվելու Հայաստանում, որովհետեւ շրջափակման մեջ ենք: Ըստ նրա, անձը ոչինչ փոխել չէր կարողանալու եւ ով էլ լիներ իշխանության գլուխ՝ այսպես էր լինելու. «Եթե մի պետություն 25 տարի պատերազմի մեջ է ու շրջափակման մեջ, կարո՞ղ ենք միանգամից ավելի լավ բաների սպասել»:

Այսօր Կարեն Դեմիրճյանի ծննդյան 83- ամյակն է եւ Aravot.am-ը տիկին Ռիմա Դեմիրճյանից հետաքրքրվեց՝ համաձա՞յն է ՀՀԿ-ականի այդ կարծիքի հետ: Ռիմա Դեմիրճյանը պատասխանեց. «Իհարկե, զգալի չափով համաձայն եմ: Դժվար է հիմիկվա ղեկավարության վիճակը: Ի՞նչ պետք է աներ այսպիսի հարեւանների հետ, շրջափակման մեջ: Ես համաձայն եմ, եւ ես չեմ կարող պնդել, որ եթե Կարեն Սերոբիչը ողջ լիներ, ամեն ինչ հիանալի կլիներ: Ես այդպիսի բան չեմ ասի: Դժվարությունները մնում էին բոլորի համար: Բայց, իհարկե, նա զարմանալի ունակություն ուներ անելանելի վիճակից ինչ-որ ելքեր գտնելու: Ես ականատես եմ եղել: Հնարավոր է, որ ինչ-որ ելք գտներ, ինչ-որ լեզու գտներ եթե ոչ մերձավոր հարեւանների, ապա հեռավոր ղեկավարների հետ: Հնարավոր էր: Բայց ես չեմ կարող պնդել, որ ամեն ինչ լավ կլիներ: Համեմատաբար լավ կլիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930