Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրանս Ակնթարթը» արձագանքում է հրապարակմանը

Ապրիլ 17,2015 20:10

Կարդացինք «ԱԺ պատգամավորը 3 մլն 600 հազար դրամ է պահանջում «Կամազի» վարորդից»  վերնագրով տեղեկատվությունը, որն  էականորեն կշահեր, եթե խզված  չլիներ պատճառահետևանքային կապը և նյութը զերծ լիներ անճշտություններից:  Իսկ այս ամենի պատճառը, մեր գնահատմամբ,  գործով ամբաստանվող Մանվել Վարդանյանի փաստաբան Լիանա Բալյանի ընտրած մարտավարությունն է, որը կառուցված է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքի վրա:

Ջանալով հնարավորինս արդարացնել պատվիրատուի  սպասելիքները և նրանից ստացած հոնորարները, առաջին իսկ օրերից փաստաբանը հարձակումների շարք սկսեց «Տրանս Ակնթարթի»  և «Գազելի» հանգուցյալ վարորդի դեմ, իր ելույթներին առավել «գրավչություն»  տալու նպատակով սկսեց պատեհ-անպատեհ հոլովել  տրանսպորտային ընկերության բաժնետերերից  ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի անունը,   թվում  է, իսպառ մոռանալով, որ միայն ու միայն, ինչպես եզրակացրել է նախաքննության մարմինը, իր պաշտպանյալի գործողությունների արդյունքում է, որ  կան 7 անմեղ զոհեր և 7 վիրավորներ:  Ի դեպ,  աղետի օրվանից «Տրանս Ակնթարթ» ընկերությունը և Մարտուն Գրիգորյանը  եղել են զոհերի և վիրավորների ընտանիքների կողքին ու բոլոր հնարավորություններն օգտագործել նրանց հոգսերը թեթևացնելու համար:

Նյութական վնասի հատուցման մասին: Ես լավ եմ հասկանում թե՛ այսօրինակ նեղության մեջ հայտնված մարդու և թե նրա ընտանիքի վիճակը,  և նյութական վնասի հատուցման պահանջ չէի դնի, եթե նրանց շահերը ներկայացնողն այսչափ ազատություն չտար իր լեզվին և հարկի-անհարկի  հղումներ չաներ: Կարծում եմ, որ «Կամազի» վարորդն ու իր ընտանիքի անդամները պետք է մտահոգվեն պաշտպանի պահվածքով, որի արդյունքում «Տրանս Ակնթարթ» ընկերությունը որոշում կայացրեց արդարացիորեն  պահանջել իրեն հասցված նյութական վնասի հատուցումը:  Ի դեպ, «Տրանս Ակնթարթ» ընկերության  կրած վնասը չափվում է ոչ միայն  մեկ «Գազելի»   շարքից դուրս գալով, այլև այն արձագանքով, որը լուրջ վնաս հասցրեց ընկերության գործարար համբավին: Այս ուղղությամբ  հաշվարկներն էլ դեռևս չեն արվել: Պաշտպանի այս արարքները շարունակում են անվստահության և վախի մթնոլորտ ստեղծել  ուղևորների մոտ:

Ըստ ամենայնի, փաստաբանը կայանալու խնդիր ունի  և դա անում է բացարձակ անմեղ մարդկանց արյան գնով և շահարկումներով:

«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ  տնօրեն  Անահիտ  Խալաթյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930