Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի ՕՀ մասնագիտացված ՄՊՄԴ-ում ընթացող ջրացատկի Հայաստանի մեծահասակների եւ պատանիների առաջնության մասնակիցներն այսօր մրցեցին 5 մետր ոստնակացատկում:
Տղամարդկանց մեծահասակների պայքարում, որին մասնակցեց յոթ մարզիկ, մրցանակային եռյակը նախորդ օրվա համեմատ տեղերի դասավորության փոփոխմամբ կազմեցին մեր երեք առաջատարները՝ Վլադիմիր Հարությունյանը, Լեւ Սարգսյանը եւ Ազատ Հարությունյանը: Նույն տարիքային խմբի կանանց մեջ միայն Քրիստինե Հակոբյանը շատ թե քիչ բարդ ծրագիր կատարեց: Պատանի տղաների մեջ (հանդես էր գալիս ընդամենը չորս հոգի) հաղթեց Միքայել Հակոբյանը: Նրան հաջորդեցին Անդրանիկ Պետրոսյանը եւ Մարատ Գրիգորյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ջրացատկի խնդիրների շուրջ հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանի հետ հարցազրույցը կարդացեք «Առավոտի» վաղվա համարում: