«Անգամ փչացած սովետական համակարգում Կարեն Դեմիրճյանը փորձում էր Սովետական պետության ինչ-որ ռեսուրսները գործածել Հայաստանի զարգացման նպատակով, ինչը ցույց է տալիս, որ անգամ այդ համակարգում հնարավոր էր լինել հայրենասեր»,- այսօր՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան 83-ամյակին Կոմիտասի անվան պանթեոնում նրա մասին այսպիսի տեսակետ հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Ըստ նրա, Հոկտեմբերի 27-ին մարդասպանները, որոնց հետեւում կանգնած էին կոնկրետ քաղաքական ուժեր, մեկ նպատակ էին հետապնդում՝ քանդել այն հակակշիռների համակարգը, որ գոյություն ուներ Հայաստանում, որը թույլ չէր տալիս զբաղվել թալանով, կեղեքմամբ, թույլ չէր տալիս կազմակերպել կոռուպցիոն մի բուրգ, որը ղեկավարվում էր մի տեղից: Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը, այդ առումով խոչընդոտ էին այդ ուժերի համար: Եվ նրանց հենց դրա համար էլ վերացրեցին, որ կարողանան անկաշկանդ թալանել Հայաստանը»:
Հարցին՝ ըստ Ձեզ, Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի՞՝ նա պատասխանեց. «Իհարկե, կբացահայտվի: Դրա համար պետք է, որ այն ուժերը, ում դա պետք էր, հեռանան ասպարեզից: Հոկտեմբերի 27-ից հետո նրանք են իշխանության մինչեւ հիմա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև
թե որ ասածը հաստատ իրականություն լիներ, ինք կարո՞ղ էր էսպես խոսալ… առանց ոչ մի փաստի, չի կարելի էս աստիճանի զրպարտություններ արձակել, հանրության տարածել…