Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկեց Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությունը և մեր մարզիկներից 4-ն արդեն մեզ ուրախացրին.
Պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/, երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ հասան եզրափակիչ: Միշայի մրցակիցը ռուս է, Վոլոդյայինը՝ ադրբեջանցի: