Այսօր տեղի է ունեցել ապրիլի 13-16-ը անցկացված զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների հավաքների և բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփում, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ և հանրապետության ուժային կառույցների ղեկավարներ:
Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հհրամանատարը կարևորել է նման հավաքների և դրանց զուգահեռ անցկացվող զորավարժությունները բանակի մարտունակության բարձրացման գործում և նշել, որ այսուհետ ևս բանակաշինության խնդիրները լինելու են երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:
Վերլուծելով անցկացված հավաքների և բազմաստիճան զորավարժության արդյունքները՝ նշվեց, որ դրանք անց են կացվել կազմակերպված ու բովանդակալից, կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները, իսկ ներգրավված զորամասերը մեծ առաջընթաց են արձանագրել այդ միջոցառումները կազմակերպելու և անցկացնելու գործում:
Վերջում համաբանակային կարևորության այս միջոցառումներին ակտիվ մասնակցության և ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ սպաներ պարգևատրվել են պատվոգրերով, արժեքավոր նվերներով և արժանացել դրամական խրախուսման:
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն