Վաշինգտոն- Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) ողջունում է թերթերի խմբագրական խորհուրդների` Միացյալ Նահանգների և միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչը:
«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ամբողջ աշխարհի խոշոր թերթերի խմբագրականները, որոնք ճշմարտացիորեն խոսում են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Բարի կամքի բոլոր մարդիկ, այդ թվում` Բարաք Օբաման, պետք է ընդունեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կոչը և այս ապրիլի 24-ին ճանաչեն Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը»,- հայտնեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ճանաչեց 1915թ.-ի Օսմանյան կայսրության կողմից իրականացրած 1.5 մլն հայերի սպանությունները որպես ցեղասպանություն`մեջբերելով Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդին: Նա ասաց. «Նախորդ դարում մեր մարդկային ընտանիքը անցել է երեք զանգվածային և աննախադեպ ողբերգությունների միջով: Առաջինը, որը լայնորեն համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը», հարվածել է քո սեփական հայ ժողովրդին»: Հռոմի պապի հայտարարությունը համընկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ընդառաջ և խմբագրական խորհրդի աջակցության ալիք առաջացրեց, որով կոչ արվեց Միացյալ Նահանգներին և մյուս ազդեցիկ դաշնակիցներին պաշտոնապես ճանաչել այդ սպանությունները որպես ցեղասպանություն:
Աջակցության խիստ հայտարարությունների օրինակները ամբողջ երկրում`
Կարդացեք նաև
Los Angeles Times. Խմբագրական խորհուրդ. Միացյալ Նահանգները պետք է Հայոց Ցեղասպանությունը ճիշտ անունով կոչի
«Նախագահը պետք է օրինակ վերցնի Ֆրանցիսկոս պապից և իր ամենամյա ուղերձում ներառի ցեղասպանություն եզրը` հիշատակելով մեկ դար առաջ տեղի ունեցած կոտորածը: Հարատև բարեկամությունը պահանջում է նման անկեղծություն» [13/04/15]
Denver Post. Խմբագրական խորհուրդ. Խոսելով ճշմարտությունը Ցեղասպանության վերաբերյալ
«Օսմանյան թուրքերը իրականացրել են հայ բնակչության ցեղասպանություն 1915 և 1923թթ.` կոտորելով 1.5 մլն-ին, և Ֆրանցիսկոս պապը դժվար թե առաջինն է, ով ասում է դրա մասին: Սակայն կիրակնօրյա նրա հայտարարության համարձակությունը, այնուամենայնիվ, թարմություն բերեց, նույնիսկ եթե դրանով զայրացրեց Թուրքիային »: [13/04/15]
«Եվ եթե Պապը որակավորված չէ խոսելու տանջահար քրիստոնյաների անունից կամ ի հիշատակ նրանց, ապա էլ ո՞վ»: [13/04/15]
New York Daily News. Խմբագրական խորհուրդ. Չարիքի իրական անունը. Պապը հայերի սպանությունները ճիշտ կերպով անվանում է ցեղասպանություն
«2001թ.-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդը օգտագործեց ցեղասպանություն բառը` նկարագրելու հայոց ջարդը, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ: Այժմ, ինչպես նա նկարագրում է քրիստոնյաների այսօրվա կոտորածները, Ֆրանցիսկոս պապը օգտագործեց իր անհատապես բարոյական ձայնը` չվախենալով պատմել, թե ինչ է տեղի ունեցել: Եվ շնորհակալություն նրան դրա համար» [13/04/15]
Jerusalem Post. Խմբագրական խորհուրդ. Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը
«Իրեն բնորոշ բարոյական մաքրությամբ և զգայականությամբ` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի կողմից իրականացրած 1.5 մլն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների դաժան կոտորածը որակեց որպես ցեղասպանություն»:[13/04/15]
«Հոլոքոստի ստվերում կառուցված Իսրայել պետությունը ցեղասպանությունների կանխարգելման հարցում միջազգային ընկերությունների տապալման վկայությունն է։ Մեծ մասամբ հենց այդ տապալման միջազգային ճանաչման շնորհիվ առաջացավ հրեական պետության, նրա զինված ուժերի և ինքնիշխանության լեգիտիմությունը։ Իսրայելը պարտավոր է գործել համաձայն այդ ժառանգության՝ օգտագործելով իր քաղաքական ինքնիշխանությունը ոչ միայն հրեաների, այլ ցանկացած խմբի դեմ ցեղասպանությունները կանխելու համար… Ֆրանցիսկոս Պապը հրապարակավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հիմա Իսրայելի հերթն է»: [13/04/15]
Ամերիկայի հայկական համագումար