Լրահոս
Օրվա լրահոսը

Սկսվել է  լսողական սարքեր տրամադրելու գործընթացը

Ապրիլ 17,2015 17:02

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը յուրաքանչյուր տարի 30-ից 63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց և տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց, անկախ հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, տրամադրում է ԱՊՀ երկրների արտադրության  լսողական սարքեր:

2015թ.  լսողական սարքեր տրամադրելու գործընթացն արդեն մեկնարկել է: Լսողական սարքերի կարիք ունեցող անձինք դրանք կարող են ստանալ «Արթմեդ» բժշկական կենտրոնից (Երևան,  Ծարավ Աղբյուրի փողոց 55ա, 3-րդ հարկ): Մասնագետը լսողական սարքը տրամադրում է անհատական  հարմարեցումից  և օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:

Լսողական սարքը ստանալու համար համապատասխան մասնագետին պետք է ներկայացնել   հետևյալ փաստաթղթերը`

1)  անձնագիր ( նաև պատճենը),

2) հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքը,

3) քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետի եզրակացություն` նրա    ծանրալսողության և լսողական սարքի կարիք ունենալու մասին տեղեկանք և  աուդիոմետրիայի եզրակացություն:

4) բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության տեղեկանք) և վերականգնողական անհատական ծրագիր (ՎԱԾ), եթե անձն ունի հաշմանդամություն և լսողական սարք ստանալու համար դիմում է առաջին անգամ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930