Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը զգուշացնում է՝ ապրիլի 23, 24-ին պայթուցիկ նյութեր չվերցնել եւ «բարութով» ման չգալ

Ապրիլ 17,2015 16:46

Այսօր փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ ամսի 23-ին եւ 24-ին հատուկ անվտանգության չափորոշիչներ են գործելու: Ասենք, Էջմիածնի տարածքում քաղաքացիներին հորդորում եք, որ պայուսակներ լավ կլինի չվերցնեն, որ ստուգվելու է ամեն ինչ:

Փոխոստիկանապետը պատասխանեց, որ հանցագործությունների նախականխման համար քիմիական, պայթուցիկ, դյուրավառ նյութեր, որոնք կարող են վտանգ ներկայացնել քաղաքացիների համար, փամփուշտ, ռազմամթերք ներս բերելն արգելվում է: Անհրաժեշտության դեպքում ստուգելու են պայուսակները:

Անգամ ոստիկանության ծառայողները հասարակական վայրում ծառայություն իրականացնելու ժամանակ լինելու են առանց ատրճանակի. «Մենք ուզում ենք, որ դա տարածվի ոչ միայն ոստիկանների վրա, այլ նաեւ ՊՆ աշխատողների, ռազմական այն ինստիտուտների, որոնք ունեն  զենք կրելու իրավունք: Մենք դիմում ենք բոլորին՝ հաշվի առնելով մեր քաղաքացիների անվտանգությունն ու անզգուշությունը»:

Սամվել Հովհաննիսյանը մի դեպք պատմեց. «Ես տեսել եմ դեպք, երբ մարդը որսորդական խանութից գնել էր փամփուշտ պատրաստելու համար նյութեր եւ պայուսակի մեջ ման էր գալիս: Բարութը որ կա, որ լցնում են մեջը, տուփով վերցրել էր»: Մենք ճշտեցինք, այսինքն, պայթուցիկ, նման բաներ չվերցնե՞ն՝ Սամվել Հովհաննիսյանը ծիծաղեց. «Այսինքն, մինչեւ հիմա վերցնո՞ւմ էին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay Mard says:

    Իյա՜, ես էլ ուզում էի այդ օրերին նռնակներով դուրս գայի փողոց, դե լավ, որ ասում եք այդ երկու օրը չվերցնեք, չեմ վերցնի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930