Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 23-24-ին փողոցներ են փակվելու եւ հրապարակ մարդկանց հոսքը ստուգելու են սարքերով. փոխոստիկանապետ

Ապրիլ 17,2015 16:37

Այսօր ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը հրավիրած ասուլիսում ներկայացրեց, թե առաջիկա օրերին ինչ միջոցառումներ են լինելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված:

Ամսի 23-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու համերգ՝ ընդդեմ ցեղասպանությունների:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնում էլ լինելու է սրբադասման արարողություն, որին մասնակցել ցանկացող քաղաքացիները Երեւանի Բրազիլիայի հրապարակից ավտոբուսներով կարող են ուղեւորվել Էջմիածին եւ այնտեղից գալ մայրաքաղաք:

Աբովյան եւ Նալբանդյան փողոցներից համերգի ընթացքում մուտք եւ ելք չի իրականացվելու: Մուտք լինելու է միայն Շահումյան հրապարակի կողմից՝ Վազգեն Սարգսյան փողոցից: Եթե մարդկանց հոսքը հրապարակ մուտքի համար չափից շատ լինի, ոստիկանությունը կմիջամտի եւ մուտքը կփակի. «Կարող է որոշակի սահմանափակում լինել՝ հաշվի առնելով տեղադրված բեմը, սարքավորումները: Որոշակի թվաքանակ կա թույլատրելի, որից հետո Հանրապետության հրապարակը կփակվի: Ապրիլի 24-ի առավոտյան Մարզահամերգային համալիրից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը կլինի փակ: Մուտքը կսկսվի 13.00-ից, իսկ մինչ այդ տարածքում տեղի է ունենալու արարողակարգային միջոցառում: Ամսի 24-ին Բաղրամյան պողոտան, Հանրապետության հրապարակը կլինի փակ. «Հանրապետության հրապարակը կիսով չափ փակ կլինի, Ամիրյանի կողմից Տիգրան Մեծ հատվածը բաց կլինի՝ երեկոյան միջոցառման համար: Մյուս ճանապարհները դեպի շատրվաններ տանող փակ կլինեն: Ժամը 20.15-ին «Վերածնունդ» համերգ ակցիան է լինելու Հանրապետության հրապարակում, որի ավարտից հետո ջահերով երթ է լինելու դեպի Եղեռնի հուշահամալիր՝ Մարզահամերգային համալիրի հատվածով: Համերգից հետո փողոցները փակ չեն լինի: Տրանսպորտային բեռից կախված, եթե թողունակություն լինի, կբացենք փողոցները, ուղղակի խնդրում ենք, որ նշված օրերին անհրաժեշտության դեպքում մարզերից Երեւան եւ Երեւան քաղաքում տեղաշարժվեն, որովհետեւ լուրջ խնդիրներ կառաջանան»:

Ամսի 23-ին էլ ոստիկանությունը նախապատրաստական աշխատանքների համար որոշել է փակել որոշ փողոցներ: Հարցին՝ ինչպե՞ս եք որոշելու՝ որքա՞ն մարդ է թույլատրվում թողնել Հանրապետության հրապարակում համերգի ժամանակ՝ Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց, որ սահմանափակելու են 50 հազար մարդուց ավելի հոսք լինելու դեպքում:

Թե ինչպես են հաշվելու՝ փոխոստիկանապետն ասաց, որ սարքեր են դրվելու, որոնք հաշվելու են մարդկանց քանակը:

Ամսի 23-ին Էջմիածին գնալու համար փակ կլինի միայն Արարատյան փողոցը, մնացած փողոցները մինչեւ 14.00-ն կաշխատեն: Դրանից հետո Մաշտոցի պողոտան փակ կլինի, իսկ այն քաղաքացիները, որոնք սեփական տրանսպորտային միջոցներով կգան, կարող են մեքենաները հեռվում թողնել եւ մոտենալ Մայր աթոռին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930