Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին լրագրողները հարցրեցին՝ Հիմնադիր խորհրդարանը կարծես կանգ չի առնում եւ ասում է, որ ապրիլի 24-ին իրենց միջոցառումները, ծրագրերն իրականացնելու են: Թե ոստիկանությունը ինչ միջոցներ է ձեռք առնելու՝ Սամվել Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ ինչ է ուզում Հիմնադիր խորհրդարանը: Թող գա ամսի 24-ը: Նրանց տարածք է տրամադրվել, դիմել են քաղաքապետարան, իրազեկումն ընդունվել է ի գիտություն, տրամադրվել է «Էրեբունի» թանգարանին հարող տարածքը»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն, բիրտ մեթոդների չե՞ք դիմելու՝ նա պատասխանեց. «Որեւէ խնդիր չի լինի, եթե չլինի օրենքի խախտում: Հասարակական կարգի խախտում կատարած անձանց նկատմամբ, եթե դուք օրենքով սահմանված միջոցները համարում եք բիրտ մեթոդներ, դա արդեն ձեր անձնական տեսակետն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ