Աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովը Հայաստանի կառավարության կողմից
մի շարք պարգեւների է արժանացել, սակայն հայ ժողովրդի այսքան տարվա փեսան,
որը մշտապես մեր կողքին է տխուր եւ ուրախ օրերին, ՀՀ քաղաքացու անձնագիր չունի:
«Առավոտը» երեկ մաեստրոյից հետաքրքրվեց՝ ո՞ւմ բացթողումն է սա՝ մե՞ր, թե՞ նրա.
Սպիվակովը բազմանշանակ ու լայն ժպտալով կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց`
նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին):
«Սպիվակովը հրավիրում է» միջազգային երաժշտական փառատոնն ավարտվեց, այն նվիրված էր Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Մաեստրոն իր ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ հայ երգիչների մասնակցությամբ երեք բացառիկ երեկո նվիրեց բարձրարժեք երաժշտությունը գնահատող հայ ունկնդրին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2015
Վաղուց էի ուզում այս կարծիքը յայտնել, հիմա կարծէք պատեհ առիթ է:
Իմ խորին համոզմամբ, Վլադիմիր Սպիվակովին պէտք է շնորհել «ՀՀ Ազգային հերոսի» կոչում: