Ապրիլի 17-ին, Գերմանիայի Բաութցեն քաղաքում կայացած Գլխավոր ասամբլեայի իր տարեկան նիստի ընթացքում, Եվորպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցությունը, որը համաեվրոպական քաղաքական ընտանիք է, քվեարկեց Արցախի ժողովրդավարական կուսակցությանն (ԱԺԿ) իրենց շարքեր ընդունելու օգտին:
«Այսօր շնորհված ԵԱԴ ասոցացված անդամակցությունը կարևոր է ոչ միայն որովհետև այն նպաստում է Արցախի միջազգային ներկայացմանը, այլ նաև որովհետև այն ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական զարգացումը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին, և որ նրա ժողովրդավարական առաջխաղացումը կարելի է համեմատել ԵՄ-ում մեր առաջխաղացման հետ»,- մեկնաբանում է Էդուարդո Լորենցո Օչոան:
ԱԺԿ-ն սկսել է համագործակցել ԵԱԴ-ի հետ մոտ մեկ տարի առաջ, ինչը ժամանակի ընթացքում ավելի է խորացել: Արդյունքում, ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանին հրավիրել են ԵԱԴ Գլխավոր ասամբելայի նախորդ նիստին, որտեղից էլ սկսվել է ինտեգրման գործընթացը, որը ներառում է երկու ԵԱԴ ուսուցողական այցեր Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև պարոն Ղուլյանի՝ 2014թ-ի հոկտեմբերին Բրյուսել կատարած այցը: Այսօր ասոցացված անդամակցությունը շնորհվել է ԱԺԿ նախագահ պարոն Ղուլյանին Գլխավոր ասամբլեայում լսումներից հետո: Այս անդամակցությունը առաջին դեպքն է, երբ Արցախի որևէ քաղաքական ինստիտուտ կամ մարմին միանում է ԵՄ կառույցի:
Համաձայն ԵՄ պայմանագրերի, համաեվրոպական կուսակցությունները Եվրոպայում իրազեկության բարձրացման, քաղաքական կամք արտահայտելու և եվրոպական միասնականության առանցքային հիմնասյուներն են : Եվորպական ազատ դաշինքը Եվրոպական քաղաքական կազմակերպություն է, որը միավորում է սուվերենության և իրենց համապատասխան տարածաշրջաններում կամ երկրներում ինքնակառավարման համար պայքարող քաղաքական կուսակցություններ: Դաշինքը սատարում է ինքնորոշման և ազգերի՝ իրենց ապագան կառուցելու իրավունքը: Այն ունի շուրջ 40 ազգային և տարածաշրջանային անդամ կուսակցություններ ԵՄ-ի ավելի քան 17 երկրներից: Եվրոպական խորհրդարանում այն ներկայացված է 12 պատգամավորներով:
Կարդացեք նաև
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը առանցքային դեր է ունեցել ԱԺԿ-ի և ԵԱԴ-ի միջև ամուր կապ հիմնելու գործընթացում՝ մշտապես կապի մեջ լինելով ԵԱԴ-ի ղեկավարության և անդամների հետ, բարձրացնելով ԵԽ պատգամավորների շրջանակում Լեռնային Ղարաբաղում տիրող բարդ իրավիճակի մասին իրազեկվածությունը, ինչի արդյունքում կայացել են տարբեր այցեր Արցախ: Հաջորդիվ, ՀԵԲ-ի նախաձեռնությամբ ոչ միայն իրականացվել են հաջողված միջոցառումներ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի մասին տաբեր Եվրոպական խորհրդարաններում և ԵԱԴ անդամ կուսակցությունների համապատասխան երկրների և տարածաշրջանների տարբեր կառույցներում, այլ նաև որոշիչ դեր են խաղացել ԱԺԿ-ի՝ ԵԱԴ անդամակցելու գործում»,_մեկնաբանում է ԵԱԴ պատգամավոր Միգել Մարտինեզ Թոմին, ով ԵԱԴ-ի անդամակցության զեկուցողն է:
Կարևոր է նշել, որ ԵԱԴ-ում ասոցացված անդամակցության կարգավիճակը նախատեսում է ինտեգրել քաղաքական կուսակցություններ ոչ-ԵՄ անդամ պետություններից, ինչպես ԵՄ քաղաքական ընտանիքների մեծամասնության դեպքում է:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»