«ԵԽ-ն այն կառույցն է, որի որոշումներն ընդգծված իրավական որոշումներ են եւ ԵԽ-ի որոշումները չեն կարող լինել հենց այնպես, սիրողական մակարդակով»,- այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`անդրադառնալով օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունած հայտարարությանը: Գալուստ Սահակյանը փաստում է`1987 թվականին իր ընդունած բանաձեւը:
Aravot.am-ը հետաքրքրվեց`Հայաստանի խորհրդարանը ե՞րբ է պատրաստվում քվեարկել 100-ամյա տարելիցի առիթով հայտարարության տեքստը, որն անցյալ քառօրյայում քննարկեց: ԱԺ նախագահն ասաց, որ այժմ ստորագրահավաք է ընթանում, որ ամսի 21-ին 12.00-ին արտահերթ նիստ հրավիրեն`հայտարարության տեքստը քվեարկելու համար: ԱԺ նախագահը գտնում է, որ այդ պահին ավելի արդյունավետ կլինի քվեարկությունը, քանզի ամսի 22-ից հիմնական միջոցառումներն են իրականացվելու:
Aravot.am-ի դիտարկման հետ ԱԺ նախագահը չհամաձայնեց, որ ՀՀ խորհրդարանն ամոթալի վիճակում հայտնվեց այն առումով, որ մեր խորհրդարանի լռության ֆոնին հնչեցին Հռոմի պապի հայտարարությունները, Եվրոպական խորհրդարանի բանաձեւն ընդունվեց: «Ոչ, ես չեմ կարծում»,- ասաց ԱԺ նախագահը:
Մեր մյուս հարցին`ի՞նչ է լինելու ամսի 24-ից հետո, ԱԺ նախագահն ասաց, որ ամսի 24-ը վերջը չէ եւ դրան եւս հաջորդելու է պայքարը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ