Պատրաստվո՞ւմ է ԵՄ-ն վերադարձնել ԵՄ-Թուրքիա անդամակցությունների շրջանակում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման խնդիրը, քանի որ, ըստ պատգամավորի, ինքը հետեւել է գործընթացներին ու գիտե, որ այդ խնդիրը հանված էր ԵՄ-ի օրակարգից: Այսօր, մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախաշեմին, ՀՀ ԱԺ-ում հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային նման հարցադրում ուղղեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: «Եթե համարում եք, որ այդ հարցը չի հանվել, ապա եւս մեկ անգամ մեր պահանջը փոխանցեք ԵՄ-ին, թող հաջորդ զեկույցը գրելիս`սեւ, ընդգծված տառերով գրեն, որ սա այն պահանջն է, որը միշտ լինելու է»,- ասաց պատգամավորը:
Թեւան Պողոսյանի մյուս դիտարկումը վերաբերում էր Եվրոպական հարևանության 2014 թվականի զեկույցի անգլերեն տարբերակին: Զեկույցի անգլերեն տարբերակում «հայկական ցեղասպանություն» դարձվածքը բացակայում է: Թեւան Պողոսյանը Տրայան Հրիսթեայից հետաքրքրվեց`ե՞րբ եք պատրաստվում խմբագրել այն, քանի որ հայկական տարբերակում եզրույթը կա. «Դա կամ արժեք է, կամ` քաղաքական խնդիր»: Թեւան Պողոսյանը նաեւ նկատեց, որ ԵՄ-ի հետ հարաբերություններին դեմ արտահայտվող հայաստանյան քաղաքական ուժերի կողմից դա նաեւ շահարկվում է:
Թեման շարունակեց քաղաքագետ Կարեն Բեքարյանը` նկատելով, որ նման իրավիճակ հաճախ է լինում ու ստացվում է, որ ԵՄ պաշտոնական փաստաթուղթը խուսափում է «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: «Սա խնդիր է նաեւ մեր ԱԳՆ-ի համար: Կարեւոր է նաեւ հասկանալ`ինչպե՞ս են մեր թարգմանիչները հաջողում թարգմանել չեղածը»,- տարակուսեց բանախոսը:
Տրայան Հրիսթեան ասաց, որ ԵՄ-ում 28 երկրներ կան եւ զեկույցում պետք է այնպիսի եզրույթներ օգտագործվեն, որոնք բոլորի համար մարսելի են: Իսկ Թուրքիայի մասով պատգամավորի արտահայտած մտահոգությունը ԵՄ դեսպանը խոստացավ փոխանցել իր վերադասներին:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանի տարակուսանքն ավելի մեծացավ. եթե միայն այդ մեկ եզրույթը նման խնդիր է առաջացնելու, ապա ինչպե՞ս է ԵՄ-ն Ռիգայում ՌԴ-ի նման երկրի մասին նստել խոսելու, վերջում էլ`ընդհանրական ամրագրումնե՞ր են անելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ընհանրապես, շատ անհասկանալի ու խճճված է, թե ի վերջո ինչ ՆՊԱՏԱԿ ունի այդ պայմանագիրը? Ինչ են ուզում դրանով հաստատած լինել? Եթե ի սկզբանե ամեն ինչ անհավասար է(մեր սահմանները բաց են իրենց համար, իրենցը՝ փակ մեր համար): Մենակ թե թող չասեն՝ «այդ հարցը կլուծվի հետո», արդեն 25 տարի է, ասում են: Եթե Ճանապարհ են հարթում, որ ամեն տարի մի քանի հարյուր եվրոպացի գան մեր երկիր՝ մեզ «սովորեցնելու ու վերադաստիարակելու», դա էլ է արվում արդեն 25 տարի: Եթե պետք է, որ իսպանացիները մեր գյուղմթերքը դարձնեն իրենցի նման(որ մրցունակ չլինի), հիմա էլ են անում: …….??????????