Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վճարային տերմինալներով 24-ժամյա սպասարկման հնարավորություն Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղում

Ապրիլ 17,2015 15:02

Յունիբանկի «Թամանյան» մասնաճյուղն առանձնանում է տեղեկատվական տեխնոլոգիաների հագեցվածությամբ: Հաճախորդների հարմարավետ սպասարկումն ապահովելու համար մասնաճյուղում տեղադրված են երկու բանկոմատներ և երեք վճարային տերմինալներ, որոնք աշխատում են շուրջօրյա: Տերմինալների միջոցով հաճախորդները կարող են կատարել բանկային հաշվի համալրում և վարկի մարում ինքնուրույն: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում: Հաճախորդը պարզապես պետք է ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը և հետևի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը:

Հիշեցնենք, որ բանկի «Թամանյան» մասնաճյուղը վերջերս տեղափոխվել էր նոր, ավելի ընդարձակ և հարմարավետ տարածք: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Այգեստան 3, շ. 8/12, N5:

Մասնաճյուղն իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM և IntelExpress դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում: Մասնաճյուղն աշխատում է մեկ պատուհանի սկզբունքով` ապահովելով հաճախորդների սպասարկման արագությունը: Այսինքն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպման, դրամական փոխանցման իրականացմամն կամ այլ գործարք կատարելու համար պետք է դիմել բանկի ընդամենը մեկ աշխատակցի:

Յունիբանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930