Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոքրիկ երեխային ո՞նց բացատրենք, որ «Նաիրիտի» գույքը պետք է վաճառեն, որ նրան ուտելու բան առնենք» (Տեսանյութ) 

Ապրիլ 17,2015 14:46

Արդեն 20 րոպե է՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, որոնք այսօր առավոտյան կառավարության շենքի առջեւ կրկին բողոքի ակցիա էին անում, վարչապետի մոտ ընդունելության են: Նաիրիտցիներից կազմված 6 հոգանոց պատվիրակությանն այսօր «Նաիրիտի» հարցով վարչապետի մոտ ստեղծված հանձնաժողովը պիտի որեւէ պատասխան տա: Նաիրիտցիների հետ այսպես պայմանավորվել է վարչապետը՝ նախկին հանդիպման ժամանակ, որը կայացել էր ուղիղ 10 օր առաջ:

Nairit-1 Nairit-2

Այս պահին կառավարության շենքի առաջ հարյուրավոր նաիրիտցիներ սպասում են վարչապետի պատասխանին: Նրանց խոսքերով՝ եթե կառավարության որոշումը նաիրիտցիներին աշխատավարձ վճարելու հարցում դրական չեղավ, ակցիաները չեն դադարեցվելու: «Իրենց ինչ կա՝ տաք տեղում նստած իրենց աշխատավարձը ամեն ամիս ստանում են, էլ չենք ասում միլիոնների եկամուտների մասին: Բայց նաիրիտցին այսօր պարտքով է հաց առնում, լույսի ու գազի գումար վճարում: Շատերիս բնակարաններում այսօր հոսանքն անջատված է: Փոքրիկ երեխային ո՞նց բացատրենք, որ պետք է գույքը վաճառեն ու նոր մեզ վճարեն»,- վրդովված ասում էին «Նաիրիտ» գործարանից ազատված աշխատակիցները:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930