Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանի ռեպլիկը Լեւոն Զուրաբյանին 

Ապրիլ 17,2015 14:19

ԵՄ-ն հաճախակի է խոսում Եվրոպական արժեքների վրա հիմնված համագործակցության մասին, բայց Հայաստանում եվրոպական արժեքներ ստեղծելու համար ԵՄ-ի աջակցությունը համարժեք չէ ստեղծված իրավիճակին: Այսօր նման դիտարկում արեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը`«Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: Նա անդրադարձավ ԵՄ-ի կողմից 2014 թվականի զեկույցին, որում ասվում էր, թե Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի փոքր առաջընթաց կա:

«Ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանում ոչ մեծ, ոչ էլ փոքր առաջընթաց չի գրանցվել Ձեր նշած ոլորտներում՝ հակառակը, բացարձակ հետընթաց է եղել: Դրա վկայությունն է այն բռնության շղթան, որը եղավ անցած տարվա հոկտեմբերից սկսած: Հետապնդումներ սկսեցին այն մարդկանց հանդեպ, որոնց իշխանությունը ընկալեց որպես անմիջական վտանգ իր իշխանության դեմ: ԲՀԿ-ի վրա եղան ճնշումներ, մեր կուսակցության փոխնախագահի վրա հարձակում եղավ, այս ամբողջ շղթան պետք է արձանագրված լիներ Ձեր զեկույցում, և պետք է արձանագրված լիներ, որ Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտում հետընթաց է արձանագրվել»,- ասաց Զուրաբյանը:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաև ԵՄ-ի զեկույցի այն հատվածին, որում ասվում էր, թե Հայաստանում մամուլի ազատության ոլորտում առաջընթաց և բազմակարծություն չկա: «Դա մենք բոլորս գիտենք: Մենք գիտենք, որ հեռուստատեսությունն այսօր գտնվում է նախագահական աշխատակազմի խիստ վերահսկողության տակ և եթե մենք ԵՄ-ի աջակցությամբ կարողանայինք բացել հեռուստատեսություն, երբ բոլոր քաղաքական ուժերը կկարողանային անկաշկանդ հայտնել իրենց քաղաքական կարծիքը՝ դա լուրջ առաջընթաց կլիներ: Առաջարկեք նման ծրագիր մեր հարգարժան իշխանություններին, օգնեք, դա հաստատ մեծ գումարներ չի պահանջվում և տեղավորվում է այն գումարների շրջանում, որը դուք տրամադրում եք: Այ դա կլինի ժողովրդավարական արժեքների թռիչք»,- եզրափակեց Զուրաբյանը:

Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ որքան հայաստանյան օրենքները փոփոխվում են`եվրոպականացվելով, այնքան հայաստանյան ընտրություններում «ընտրական տեխնոլոգիաները» կատարելագործվում են`ավելի վատացնելով ընտրական համակարգը:

Նա Եվրոպային մեղադրեց նաեւ ՀՀ իշխանությունների նկատմամբ բավականաչափ խիստ ու հետեւողական չլինելու մեջ: Այս առումով, նաեւ առաջարկներ ներկայացրեց:

«Տասը րոպե առաջարկություններ արեց ԵՄ-ին, բայց ԵՏՄ-ի փաստաթղթի քվեարկության ժամանակ ընտրեցին ԵՏՄ-ն: Դե գնացեք ՌԴ-ին սոցիալիզացիա կառուցելու պահանջներ դրեք»,- ռեպլիկ նետեց Թեւան Պողոսյանը: Բայց Լեւոն Զուրաբյանն արդեն լքել էր դահլիճը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930